Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը: Երթևեկության խախտումների ականատես լինելու դեպքում քաղաքացիները բջջային հատուկ հավելվածի միջոցով կարող են տեսանկարահանել, լուսանկարել և հաղորդումն ուղարկել ոստիկանություն: Հնարավոր է արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն: Քաղաքացիները պետք է գրանցվեն activesociety.am կայքում և բեռնեն ծրագիրը: Ֆոտո և վիդեո նյութերը համակարգն ավտոմատ փոխանցելու է Ճանապարհային ոստիկանությանը, որտեղ էլ կորոշեն՝ եթե նկարածում խախտում կա՝ կտուգանեն: Ձայնագրության տևողությունը, օրինակ, կարող է լինել 30 վայրկյան, իսկ եթե ֆիքսումը վերաբերում է կայանմանը կամ կանգառին, կարող է տևել մինչև 61 վայրկյան, որից հետո քաղաքացին կարող է նշել համապատասխան իրավախախտման տեսակը: Ցանկության դեպքում կարող է լրացնել մեքենայի համարանիշը: Քաղաքացիներից շատերի կարծիքով՝ նման հարցերով պետք է զբաղվեն պետության կողմից լիցենզավորված մարմինները, ոչ թե՝ ով ցանկանա, քանի որ այս պայմաններում մարդիկ նորից դուրս կգան իրար դեմ։ Ուստի արդեն կա պարեկային ծառայություն, որն էլ կարող է հսկողություն սահմանել: Մի մասն էլ հույս ունի, թե այս կերպ վթարները կնվազեն, ավելի ուշադիր կլինեն վարորդները, քանի որ արդեն կոնկրետ գրպանին են դիպչում: Իսկ օրինապահ վարորդի համար տարբերություն չի լինի՝ կա՞ նկարող, թե՞ չէ:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը հույս ունի, որ վարորդները կզգոնանան, չնայած խնդիրներ ևս լինելու են: «Ինձ թվում է՝ ահագին բան կփոխվի: Սակայն կառույցը պետք է վերահսկվի, որոշումն էլ հստակեցվի, որովհետև քաղաքացիները չգիտեն, թե ինչ պետք է անեն»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Պեդանյանը: Հավելենք, որ շատերին նյարդայնացրած որոշումն ուժի մեջ է մտել, սակայն պարզվում է՝ հավելվածը դեռ չի գործում: Մեր տեղեկություններով՝ հուլիսի 15-ից հետո նոր կգործի:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56