ARM | RUS |

Հայ-վրացական սահմանային անցակետում մեկնարկել է «Բարեկամություն» կամրջի շինարարությունը

10.07.21 | 23:47

Մեկնարկել է հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող «Բարեկամություն» կամրջի շինարարությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։ «Վրացական կողմից արարողությանը մասնակցել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Երկու երկրները կապող «Բարեկամություն» կամրջի հիմնարկեքին ներկա են եղել նաև կամրջի շինարարությունը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, շինարարությունը (Ariana Tunnel Dam Co., Իրան) և տեխնիկական հսկողությունը (Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd., Կորեա) իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, հայկական և վրացական կողմերի այլ պաշտոնատար անձինք, ՀՀ Տավուշի մարզպետն ու Վրաստանի Քվեմո Քարթլիի նահանգապետը, երկու երկրների դեսպանները։ Նոր կառուցվող կամուրջը փաստացի բաղկացած է լինելու երկու ուղղություններն առանձին սպասարկող՝ իրարից 1 մետր հեռավորությամբ երկու զուգահեռ կամուրջներից` յուրաքանչյուրը երկու երթևեկելի գոտիներով։ 160 մ երկարությամբ կամուրջն ունենալու է 32-ական մ երկարությամբ 5 թռիչքներ‚ յուրաքանչյուր կամրջի ընդհանուր լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35 մ։ «Բարեկամություն» կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ, երկու կողմից մոտեցնող ճանապարհներ, հետիոտնի համար նախատեսված մայթեր։ Կամրջի շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թ․ մայիսին։ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանի տեղեկացմամբ ներկայում գործող կամուրջը նորը շահագործման հանձնելուց հետո պահպանվելու է և գործելու է միայն վթարային իրավիճակներում որպես լրացուցիչ, այլընտրանքային տարբերակ։ Կամրջի հիմնարկեքին նվիրված ելույթում նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կարևորել է կամրջի կառուցման աշխատանքների հաջող մեկնարկը՝ հաղթահարելով ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած տարբեր դժվարությունները, ինչպես նաև կորոնավիրուսի հակավարակի և 2020 թ. պատերազմի հետևանքով առաջացած խոչընդոտները։ Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված այս ծրագրի շրջանակում մշակվել և հաստատվել են կամրջի կառուցման համար անհրաժեշտ բոլոր նախագծերն ու տեխնիկական փաստաթղթերը՝ վստահություն հայտնելով, որ «Բարեկամություն» կամուրջը կկառուցվի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։ Ծրագրի իրականացման գործում Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ արդյունավետ համագործակցությունը, որը միտված է հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացման տարբեր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ծրագրի շարունակականության ապահովմանն ուղղված՝ Վրաստանի կառավարության ջանքերը և կամրջի շինարարական աշխատանքերն իրականացնող իրանական ընկերության ներդրումը։ Անդրադառնալով կառուցվող կամրջի նշանակությանը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բարեկամ երկու երկրների միջև ունենանալ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։ «Սահմանային նման ենթակառուցվածքի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և լավագույնս կնպաստի հարևան պետությունների միջև փոխգործակցության աճին ու զարգացմանը», - հավելել է նախարարի պաշտոնակատարը։ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, իր հերթին մեծապես կարևորելով Հայաստանը և Վրաստանը կապող նոր կամրջի ենթակառուցվածքային և տնտեսական մեծ նշանակությունը, ընդգծել է, որ այս ծրագիրը հայ-վրացական դարավոր բարեկամության ևս մեկ կարևոր խորհրդանիշ կդառնա։ Իրակլի Կարսելաձեն բարձր է գնահատել հայաստանյան գործընկերների և մասնավորապես ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի ներդրումը Covid-19-ի համավարակի հարուցած խնդիրների արագ հաղթահարման և կամրջի կառուցման ծրագրի իրագործման գործում ցուցաբերած հետևողականությունը։ ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին-Հանսենը, երկու երկրներին շնորհավորելով կարևոր ենթակառուցվածքային ծրագրի մեկնարկի առիթով, ընդգծել է, որ կառուցվող կամուրջի շնորհիվ սահմանային անցակետերի արդյունավետ աշխատանքի դեպքում կխթանվի ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառությունը, այլև մարդկանց ֆիզիկական տեղաշարժը, զբոսաշրջությունը, ինչի արդյունքում երկու երկրները կունենան տնտեսական զարգացում։ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 9 մլն եվրո, որից 7,2 մլն եվրոն հանդիսանում է ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային միջոց, 1,8 մլն եվրոն՝ երկու երկրների բյուջետային միջոցներ։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։ «Բարեկամություն» կամրջի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում»,– ասված է տարածված հաղորդագրությունում։


Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ...

17:27

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների հետ

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների...

17:16

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու...

17:05

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ...

16:33

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ...

16:05

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած պատվիրակության հետ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած...

15:36

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյան

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն...

15:05

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական պատճառները

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական...

14:06

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը....

13:33

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին. ՄԻՊ

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին...

13:02

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն...

12:24

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության հարցը

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության...

12:06

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

11:46

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

11:26

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել. Աշոտյան

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել....

11:02

Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի կենտրոնում

Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի...

10:36

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ...

10:12

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56