Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2021թ. հուլիսի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում արձանագրվել է 14 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 7 գնաճ և 7 գնանկում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետը: «Միջին գնաճ արձանագրվել է վարունգ 1կգ` 83 դրամ (31.1%), կիտրոն 1հատ` 33 դրամ (16.5%), ադամաթուզ 1կգ` 17 դրամ (2.6%), խոզի միս 1կգ` 67 դրամ (2.0%), մակարոն «Մոյա սեմյա» 400 գր՝ 4 դրամ (1.7%), սուրճ «Ռոյալ Արմենիա» 100 գր՝ 3 դրամ (0.7%) և շաքարավազ 1կգ՝ 2 դրամ (0.4%) ապրանքատեսակների համար: Միջին գնանկում արձանագրվել է կարտոֆիլ 1կգ` 33 դրամ (13.2%), խնձոր 1կգ` 33 դրամ (7.0%), լոլիկ 1կգ` 17 դրամ (6.4%), ձու 1հատ՝ 2 դրամ (2.5%), պանիր «Ներմուծվող» 1կգ՝ 17 դրամ (1.0%), երշիկ «Աթենք» 1կգ՝ 13 դրամ (0.6%) և ալյուր «Բաղրամյան» 1կգ՝ 1 դրամ (0.3%) ապրանքատեսակների համար»,-նշել է մասնագետը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» և «Ձու» ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55