Վատիկանում եւ Ֆլորենսիայում հայտնաբերվել են մեծ պոետի ձեռագրերը, գրում է The Times-ը:
Վատիկանում եւ Ֆլորենսիայում հայտնաբերվել են մի քանի ձեռագիր թերթեր, որոնք, մասնագետների կարծիքով, կարող էին գրվել միջնադարյան բանաստեղծ Դանթե Ալիգյերիի կողմից: Դա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գիտնականներին հաջողվել է տեսնել նրա ձեռագիրը:
Ենթադրվում է, որ գրառումները թերթերի վրա արվել են XIII դարի վերջում: Այդ ժամանակ «Աստվածային կատակերգության» հեղինակը սովորում էր Ֆլորենսիայում հայտնի փիլիսոփա եւ պետական գործիչ Բրունետո Լատինիի մոտ: Ավելի ուշ, երբ մահացել էր Դանթեի հայրը, Լատինին դարձել էր բանաստեղծի խնամակալը:
Հինավուրց փաստաթղթերը հայտնաբերվել են միանձնուհի Ջուլիա Բոլթոն Հոլուեյի կողմից, որը նախքան երդմնակալությունը զբաղվում էր Միջնադարի ուսումնասիրմամբ: Հոլուեյը համարում է, որ հայտնաբերված արտեֆակտներն ապացուցում են Դանթե Ալիգյերիի հանճարը: Նա նշում էր, որ, չնայած մի քանի մանկական ձեռագրի, գրառումները կատարվել են տոսկանյան բարբառով:
Դանթեի ձեռագրի նույնականացման հարցում նրան օգնել են Վերածննդի դարաշրջանի գիտնական Լեոնարդո Բրունիի նկարագրերը, պատմել է միանձնուհին: Նա իր աչքերով է տեսել բանաստեղծի ձեռագրերը, եւ նրա նկարագրությունը նույնությամբ համապատասխանում է հայտնաբերված փաստաթղթին:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44