Երևանում՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ այդ պահին կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 16-ամյա Լևոն Ա-ն է, մինչև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեդափոխվելը, տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01։00-ին Լևոն Ա-ն հրազենային վնասվածքները ստացել է Քանաքեռի գերեզմանոցում, Քանաքեռ-Զեյթոոնի ոստիկանները պարզում են կասկածյալի ինքնությունը։ Այնուհետև, ձեռնարկելով բացատրական աշխատանքներ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Քյարամ Ամոյանը։ Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև երկփողանի ողորկափաղ հրացանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ք. Ամոյանը հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթունում հայտնի «14-ի կռուգ» կոչվող հատվածում իր ծանոթ Լևոն Ա-ին հրացանը ցուցադրելու ժամանակ այն պայուսակից դուրս բերելու ընթացքում ձեռքը պատահաբար դիպչել է ձգանին, ինչի հետևանքով անզգուշությամբ արձակված կրակոցի արդյունքում Լևոն Ա-ն վնասվածք է ստացել։ Կայքի տեղեկություններով՝ Ք. Ամոյանը «օրենքով գող» Եղդի Ճակոյի քրոջ որդին է։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03