«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ապացուցել է հանրությանը, որ տեղն եղած ժամանակ կարողանում է անել քայլեր, օրինակ՝ շրջափակել դատարանների շենքերը, վենդետաներ, անել կոշտ հայտարարություններ։ Հիմա նույն անձը հստակ կոշտ, ահաբեկող տերիմիններ է օգտագործում»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը բացատրություններով հանդես գալով ժամանակ ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ այդ խոսքերը արտաբերում է վարչապետի լիազորությունն իրականացնող անձը, որը դրանից առաջ իր մոտ է հրավիրել ԱԱԾ ղեկավարին, ոստիկանապետին, ցուցումներ է տվել իրավապահ գործունեության հետ կապված, ավելին՝ հանդիսանում է այդ կառուցների վերադաս մարմինը։
«Այս պայմաններում նրա՝ «ռադ են լինելու», «շինելու եմ» բառերը, բնական է, որ առնվազն մեր կարծիքով հանրային ծառայողներին այս հաղորդագրությունները չէին կարող անտարբեր թողնել։
Մենք պատահական չէ, որ ՍԴ-ին միջնորդություն ենք ներկայացրել հանրային ծառայությունների թվաքանակը պարզելու համար։ Մեզ համար հետաքրքիր է այդ առաջին թիրախային խումբն ի՞նչ քանակի են։ Հանրային ծառայողը գիտի՝ եթե հանկարծ իմանան, որ ինքը չի քվեարկել Փաշինյանին, այլ ուրիշին, ում ուղղված էր այդ խոսքը, կարող է խնդիր ունենալ, և այդ անձը վախից գնացել ու այլ ընտրություն է կատարել։ Ազատ կամքի վրա ազդող խոսք է»,- ասաց Ա. Զոհրաբյանը։
Նա նշեց, որ այսօր էլ մամուլին հետևելով տեսնում են՝ համայնքների ղեկավարներ են կալանավորվում, մուրճի հետևանքները սկսում է գործել։
«Եթե գործ ունենք իրավախախտ վարքագծի հետ, դրա համար ունենք համապատասխան մարմիններ, իրավական պետությունում չի կարող ինքնադատաստան լինել»,- ընդգծեց Ա. Զոհրաբյանը։
Նրա կարծիքով, սա մեծ ազդեցություն է գործել հասարակության, առաջին հերթին հանրային ծառայողների վրա։
Արա Զոհրաբյանն ասաց, որ իրենց դիմումում ներկայացված խախտումները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03