ARM | RUS |

Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան

12.07.21 | 11:47

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացրել է իր արձանագրումները Սահմանադրական դատարանի հուլիսի 10-ի նիստի վերաբերյալ․

«- Հուլիսի 10-ի առավոտյան ՍԴ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, վերջին օրերին Մովսես Խորենացու անվան համալսարանի բակալավրիատի 47-ամյա շրջանավարտ Վահագն Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ՀՀ կառավարությունում հանդիպում են ունեցել վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի հետ՝ ստանալով կոնկրետ հանձնարարություններ և տեղեկություններ, ինչից հետո, նույն օրը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որտեղ, կանխորոշված համարելով ՍԴ-ի կայացվելիք որոշումն արդեն իսկ իրականացվել է ապագա խորհրդարանում պաշտոնների բաշխում։

- ՍԴ նիստերի դահլիճի մուտքը շարունակվում է սահմանափակված լինել քաղաքացիների համար։ Չնայած կիսադատարկ դահլիճին, նիստի կարող են մասնակցել միայն հատուկ անցագիր ունեցողները, որը սահմանված չէ որևէ կարգով։

- ՍԴ աշխատակազմի կողմից ՍԴ նիստերը չեն լուսաբանվում։ ՈՒղիղ եթերն ու լուսաբանումն ապահովում են միայն զանգվածային լրատվամիջոցները։ ՍԴ-ի կայքում չկա ոչ մի պաշտոնական տեղեկատվություն, նիստի, դրա մասնակիցների, քննարկումների մասին և այլն, անհասանելի են պաշտոնական լուսանկարներ՝ չնայած մամուլի խոսնակի, բազմաթիվ օգնականների և խորհրդականների, աշխատակազմի ստորաբաժանումների առկայությանը։

- Դատարանի նիստերի կազմակերպման և վարման իմաստով տիրում է խայտառակ քաոտիկ իրավիճակ։ Անկազմակերպվածությունը հասել է այն մակարդակի, որ առաջացնում է դատավարության մասնակիցների վրդովմունք ու հնչող անհանգստությունը։ Նիստի մասնակիցները տեղյակ չեն նիստերի օրերի, ժամերի, ընդմիջման ժամերի մասին և այլն։ 15 րոպե ընդմիջում կազմակերպելու վերաբերյալ քննարկումները տևում են մոտ մեկ ժամ։ Նիստը նախագահողը վիճակը հասցրել է ցայտնոտի։ Խախտելով աշխատանքային օրենսդրությունն, առողջ տրամաբանությունը, քրիստոնեական ավանդույթները, դատավարության մասնակիցների խնդրանքները, նախագահողը որոշել է նիստ հրավիրել նաև կիրակի օրը՝ նաև աշխատանքային ժամերից դուրս։

- Շարունակվում են նիստերի դահլիճից դուրս որոշումների կայացման արատավոր և ապօրինի պրակտիկան։ Դատավարության մասնակիցների համար անհասկանալի պատճառներով դատարանը հեռանում է նիստերի դահլիճից և կասկածելի ձևաչափերում կայացնում աշխատակարգային որոշումներ, որոնց մասին, հետագայում պարզվում է, որ տեղյակ չեն նույնիսկ ՍԴ բոլոր դատավորները։ Հանրապետության նախագահի ՍԴ հրավիրելու Հրայր Թովմասյանի երկու միջնորդությունները մերժվել են հենց այդ ձևաչափում։

- ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի կողմից արձանագրվել և բարձրաձայնվել են դատավարության կարգի կոպիտ խախտումներ, որոնց ի պատասխան հնչել են Արման Դիլանյանի խուսափողական և կցկտուր մեկնաբանությունները և դատավոր Վահե Գրիգորյանի դատավորին ոչ վայել անհավասարակշիռ պահվածքն ու խուճապային կեցվածքը։

- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի կողմից բարձրաձայնվել է նիստի ոչ պատշաճ կազմակերպման, անհրաժեշտ նյութերն իրենց չտրամադրելու, ինչպես նաև իրենց կողմից ներկայացված միջնորդություններն անպատասխան թողնելու անհասկանալի վիճակի մասին։ Քննարկումներից պարզ դարձավ, որ նիստը նախագահող Արման Դիլանյանն անտեղյակ է ստեղծված վիճակից, այսինքն նա իրավիճակին չի տիրապետում։ Հետագայում պարզվեց, որ խնդիրը կրում է համընդհանուր բնույթ։

- ՍԴ դատավոր Արման Դիլանյանը, բացի նիստը նախագահելուց (ինչի իրավունքը նա չունի ՍԴ նախագահի պաշտոնում ընտրված լինելու մասին ՍԴ որոշման բացակայության պատճառով), որևէ այլ գործառույթներով դատական գործընթացին չի մասնակցում։ Նա հարցեր չի հնչեցնում կողմերին, միջնորդություններ չի ներկայացնում և այլն։ Նիստին շարունակում են անհաղորդ կեցվածքով լուռ ունկնդրի կարգավիճակով մասնակցել ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանը և Աշոտ Խաչատրյանը։ Միայն նախագահողի իրենց ուղղված կոնկրետ հարցերի պարագայում նրանց կողմից հնչող անորոշ և անբովանդակ պատասխաները առաջացնում են դահլիճում ներկա մասնակիցների և լրագրողների ոչ միայն զարմանքը, այլև ծիծաղը։

- Դիմող կողմի ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանին, Արա Զոհրաբյանին և Արտակ Գալստյանին դեռևս ոչ մի հարց չի տվել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Բացի Արման Դիլանյանի անկազմակերպ և անօրինական գործողությունները պաշտպանելուց, նա, կարծես, այս դատավարության ընթացքում որևէ այլ գործառույթ չի իրականացնում։

- Չնայած այս դատավեճի առարկան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն է, տարօրինակ կերպով, այս պահի դրությամբ, այդ մարմինը դատավարության ամենապասիվ մասնակիցներից մեկն է։ Նրանց փոխարեն առավել մեծ ակտիվությամբ դատավարությանը մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները (դեռևս իր հանճարեղ մտքերը շռայլելուց ձեռնպահ է մնացել դատավարության ամենաթարմ իրավաբանական գիտելիքներով մասնակից, մի քանի օր առաջ Մովսես խորենացու համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի 47-ամյա շրջանավարտ, ժամանակակից հայ իրավագիտական և քաղաքագիտական մտքի տիտան Վահագն Հովակիմյանը)։

- Հասկանալի պատճառներով դատավարության գրեթե չեն մասնակցում ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչն ապացուցում է այս դատավարությանը նրանց որպես կողմ ներգրավվելու Սահմանադրական դատարանի որոշման անմտությունը։ Կարծում ենք, որ ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից ակնկալիքն այն պետք է լինի, որ նրանք ՍԴ առաջիկա նիստում տեղում որոշում կայացնեն Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանի ձերբակալելու և նրանց դեմ քրեական գործեր հարուցելու վերաբերյալ՝ պայմանավորված իշխանության յուրացման, պաշտոնական անգործության և այլ ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներով։ Թերևս, դա կարող է լինել այդ մարմինների ներկայացուցիչների միակն ֆունկցիոնալ մասնակցությունն այս դատավարությանը։

- Արամ Վարդևանյանից բացի իրենց բացատրությունները և զանգվածային և կոնկրետ բնույթի ընտրախախտումների մասին հիմնավորումներ են ներկայացրել նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը և «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը»։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։


Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝...

13:06

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին...

12:48

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

12:33

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային...

12:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55