2021 թվականի հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 717 զանգ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ԱԻՊԾ-ից։
«Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է հրդեհի կանչերը: Գրանցված 21 կանչից 1-ը բռնկվել է տրանսպորտում, 9 չոր խոտածածկ տարածքներում և այգիներում, մյուս դեպքերը՝ այգիներում և ցանքատարածքների հարևանությամբ գտնվող չմշակված տարածքներում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, ժամանակին կատարել հրդեհաշիջման աշխատանքներ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին յոթօրյա ժամանակահատվածում գրանցվել է 1 կանչ: Պատահարը տեղի է ունեցել Ասկերանի շրջանում: Տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն:
Շաբաթվա ընթացքում շարունակվել են զենք-զինամթերքի, չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները: Ծառայության սակրավորներն անցած շաբաթ վնասազերծել են BM-21 տեսակի 3 հրթիռ, թնդանոթի 125 մմ՝ 6 և 152 մմ տրամաչափի 2 արկ, հակատանկային ականի 22 պայթուցիչ, ականանետի 4 ական,հրթիռակասետային և գնդիակաբեկորային երկուական ռումբ:
Կենցաղային բնույթի 38 կանչ է գրանցվել: Փրկարարները շաբաթվա ընթացքում տեխնիկական բնույթի օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու: Ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 2 համայնքի բնակիչների: Դռան և վերելակի բացման վերաբերյալ գրանցվել է 9 կանչ:
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը նշված ժամանակահատվածում իրականացրել են 4 ելք: Արցախի օկուպացված տարածքներից շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն: Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո փրկարարները տարհանել են 1604 աճյուն»,-նշված է ԱԻՊԾ շաբաթվա ամփոփիչ հաղորդագրությունում:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44