Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունները ստեղծում է Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այլ տեղերում մեղավորների փնտրտուքը շատ սխալ տեղ է տանում մեզ:
«Ես արձանագրում եմ, որ ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին, շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանանք սա, ընդունենք և համոզենք մեր միջազգային գործընկերներին»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ՝ հնարավորինս զսպված, բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր զինված ուժերի, սահմանապահ զորքերի պարտականությունն է:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը՝ Ավինյանը նկատեց. «Վաղ, թե ուշ անպայման սահմանագծում և սահմանազատում պետք է տեղի ունենան բոլոր հարևանների հետ: Բայց մեր սահմանը շատ կոպիտ խախտելը և մեր սահմանի ներսում տեղակայվելը, մեզ շանտաժի մեթոդներով փորձելը ինչ-ինչ գործողությունների մղելն անարդյունավետ ճանապարհ է, դա որևէ արդյունք չի կարող տալ: Նմանատիպ մոտեցումը, շանտաժի մեթոդը Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի համար չեն կարող ընդունելի լինել: Այո, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է Հայաստանի Հանրապետության սահմաններից»:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այժմ առաջնահերթ կարևորություն է արհեստականորեն ստեղծված խնդիրները հանգուցալուծումը, որից հետո արդեն քննարկում կսկսվի ֆունդամենտալ հարցերի շուրջ: Նա նաև համոզմունք հայտնեց, որ այս հարցը դիվանագիտական լուծում կունենա:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44