Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհամագործակցի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, եթե նրանք մտնեն Աֆղանստանի կառավարության կազմ: Հուլիսի 13-ին Daily Telegraph թերթում հրապարակված հարցազրւյցում համապատասխան հայտարարությունն արել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։
Ինչպես նշում է Ուոլեսը, Մեծ Բրիտանիան կհամաձայնվի Աֆղանստանում այդ իրավիճակին, եթե կատարվեն որոշակի միջազգային պարտավորություններ: «ինչպիսին էլ որ լինի կառավարության կազմը, պայմանով, որ այն կհետեւի որոշակի միջազգային նորմաների, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաշխատի նրանց հետ»,- հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Նրա կարծիքով՝ թալիբները չեն կատարի անցայլի սխալները: Նրանք ցանկանում են միջազգային ճանաչում, իսկ դրա համար անհրաժեշտ է լինել խաղաղության կողմնակից:
Նաեւ Ուոլեսն Աֆղանստանի նախագահի Աշրաֆ Ղանիին եւ թալիբներին կոչ է արել սկսելու համագործակցել՝ երկրում կայունությունը վերականգելու համար հակամարտության տասնամյակներից հետո:
Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումներն ակտիվացել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի արած հայտրարությունից հետո: Ապրիլի 14-ին նա հայտարարել է Աֆղանստանում գործողությունն աարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի 6-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Միեւնույն ժամանակ Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանը» սաստկացումն է հարձակման տեմպերը: Այս պահին «Թալիբան» շարժումը վերահսկում է Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով: Քաբուլը պլանավորում է զանգվածային հակահարձակում շարժման կողմնակիցների վրա, հաղորդել է ՏԱՍՍ -ը:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44