Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների. բժշկական հանրության ավելի քան 500 ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին նախագահին՝ կապված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հետ:
Բժիշկների հետ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը մեծապես արժևորել է բուժաշխատողների վաստակը մեր երկրի առողջապահական անվտանգության ապահովման գործում՝ մասնավորապես նշելով նրանց նվիրված աշխատանքը հատկապես պատերազմի ժամանակ և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այդ համատեքստում նախագահը բարձր է գնահատել նաև պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնագիտական ներդրումը և վաստակը Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տրամադրվող բժշկական օգնության հարցում:
Բժիշկները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահի և նախագահի ինստիտուտի կողմից իրենց նկատմամբ դրսևորած հարգանքի և իրենց նամակին արձագանքելու համար:
Հանրապետության նախագահը նշել է, որ իրավական հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական հարթության մեջ: Նա միևնույն ժամանակ ընդգծել է օրենքի իրավաչափ կիրառման, իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը:
Նշվել է, որ ՀՀ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, և ինքը գործում է բացառապես այդ լիազորությունների շրջանակում:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55