ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Թռչունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։
Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է 2021-2022 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի զեկուցմամբ` ընդունելության քննությունները կազմակերպվել են երկու փուլով` ընդունելության կարգում ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի կատարված փոփոխությունները հաշվի առնելով: Համաձայն կատարված փոփոխությունների` նախապատվությունը տրված էր մասնագիտական կողմնորոշմանը:
Ըստ այդմ` դիմորդն առաջին փուլում պետք է ընտրեր մեկ բուհի մեկ մասնագիտություն: Քննություններն անցկացվել են հունիսի 8-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Միասնական քննություններին մասնակցել է 11 058 դիմորդ, որոնցից 8123-ն ընդունվել են բուհեր, իսկ 238 դիմորդներ, հավաքելով բավարար միավորներ, չեն կատարել մասնագիտության ընտրություն:
Ընդունող հանձնաժողովի որոշմամբ` ընդունելության մրցույթում բոլոր դիմորդներին հավասար պայմաններ ապահովելու սկզբունքով պայմանավորված, պահուստային տեղերից բուհերին հատկացվել են հավելյալ անվճար տեղեր: Անվճար համակարգ ընդունվելու անցողիկ նվազագույն շեմը հաղթահարած, հավասար միավորներ ունեցող բոլոր դիմորդները հնարավորություն կստանան ընդունվել անվճար համակարգ: Նույն սկզբունքը հաշվի առնելով` տեղեր են ավելացվել նաև վճարովի համակարգում:
Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է արտոնություններ ունեցող դիմորդների ընդունելության ցուցակները, որտեղ ներառված են միջազգային առարկայական օլիմպիադաներում, մարզական մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված դիմորդները, ինչպես նաև բանակից զորացրված և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված դիմորդները (արցախյան ազատամարտում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների և ազատամարտիկների երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ):
Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հատկացված անվճար տեղերի վերաբաշխման հարցը: Հաշվի առնելով կոնսերվատորիայի ընդունելության առանձնահատկությունները` որոշվել է վերաբաշխման հաշվին հավելյալ 12 անվճար տեղ հատկացնել կատարողական արվեստի մասնագիտություններին:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բուհերում թափուր մնացած տեղերի խնդրին: Որպես մտահոգություն նշվել է, որ բնագիտական որոշ ուղղություններով անգամ անվճար տեղերը չեն համալրվել:
Նիստի ընթացքում նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը` նշելով, որ կան համակարգային խնդիրներ, որոնք միասնական կարգավորում են պահանջում:
«Մենք այսօր ունենք մի վիճակ, երբ նույն մասնագիտությամբ կրթություն կազմակերպող և նույն որակավորումը տվող տարբեր բուհեր սահմանում են տարբեր ընդունելության քննություններ: Սա անընդունելի մոտեցում է. նույն մասնագիտությունը ստանալու համար դիմորդը պետք է նույն քննությունները հանձնի` անկախ նրանից, թե որ բուհում է սովորելու»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Նա նաև խնդրահարույց է համարել այն իրողությունը, որ մի շարք մասնագիտությունների համար նվազագույն շեմի միավորով (որոշ դեպքերում մեկ քննությամբ) կարելի է բուհ ընդունվել:
«Այնպիսի տպավորություն է, որ բուհերն ամեն կերպ փորձում են ուսանող հավաքագրել` չկարևորելով նրանց ակադեմիական մակարդակը: Այս մոտեցումը վարկաբեկում է բուհական համակարգը, և մենք քայլեր ենք ձեռնարկելու նման մոտեցումից հրաժարվելու ուղղությամբ»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Հավելենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03