«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը նշել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 մլն դրամից ավելի եկամտից արդեն զրկվել է և կարող է մեկ-երկու օրից կանգնել: Նման հեռանկարի տնտեսական ծանրագույն հետևանքներն ու քաղաքական պատճառները ավելի քան պարզ են, այստեղ նույնիսկ քննարկելու հարց չկա: Սակայն ցավալի է, որ նման վիճակն այլևս զարմանք ու տարակուսանք չի առաջացնում. սա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բնորոշ գործընթաց է: Երեք տարի շարունակ այս խումբը փակել է այն ամենը, ինչ քաղաքական ու անձնական առումով իրենց ձեռնտու չի եղել, եթե նույնիսկ երկրի համար առաջնային նշանակություն է ունեցել:
Այս իշխանությունները քանդել ու ավիրել են այն ամենը, ինչին ձեռք են տվել, այսինքն՝ ամեն ինչ՝ բանակից սկսած մինչև պետական կառավարման համակարգ ու անվտանգություն: Նրանք պարտության «առաջնորդներն» են, նրանց պատճառով կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունենք 5000-ից ավելի զոհ, բազմահազար հաշմանդամ դարձածներ, թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է:
Մի խոսքով, երկիրը ծանրագույն կացության մեջ է՝ ծանրագույն «ապագայի» շեմին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զբաղված են երկրի համար կենսական նշանակություն ունեցող կոմբինատը փակելով ու «ևս-ևս անելու» փորձերով, ընդդիմադիր հայացքներ ունեցող ու երկրի շահերի դիրքերից հանդես եկող համայնքապետներին ազատությունից զրկելով, զուգահեռ՝ սեփական թիմի համար բարեկեցիկ ապագա կերտելով ու եկամուտներն ավելացնելով, ասենք՝ պարգևավճարների ու պատգամավորական վճարների հնգապատիկ ավելացման միջոցով: Մնում է հասկանալ՝ առաջիկայում էլ ինչ բնակավայրեր կամ ձեռնարկություններ են հայտարարվելու «դժբախտ ու դժգույն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47