«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ջրի հարցը գնալով դառնում է անհանգստացնող։ Օրերս երկրում առկա սակավաջրության մասին փաստել է նաև Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ տարբեր ուղղություններով սպասարկող հանդիսացող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է: «Սա բերել է նրան, որ առկա ջրային ռեսուրսը հիմնականում սպառվում է, և դրան գումարվել է նաև էներգետիկ խնդիրը»,- ասել է Պապիկյանը՝ հավելելով, որ այս փուլում ջրի խնդիր ունեն ոչ միայն ոռոգելի տարածքները, այլ նաև այն տարածքները, որոնք նախկինում ոռոգելի չեն եղել, իսկ առկա ջրային ռեսուրսը չի կարող ապահովել դրանց ճիշտ բաշխվածությունը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, խնդրի կարգավորման ճանապարհին այս օրերին իշխանությունները փորձում են վերահսկողություն սահմանել և հստակեցումներ մտցնել մասնավորաբար ՀԷԿ-երի ոլորտում՝ փորձելով ստուգել դրանց օգտակար գործողության գործակիցը։ Հիմնական ուսումնասիրության նպատակն այն է, թե որոշակի ծավալի ջրի օգտագործման արդյունքում ինչքան էներգիա է ստեղծվում և որքանով է օգտակար ջրի օգտագործումն այդ կոնտեքստում։
Մեր տեղեկություններով, սակայն, առաջին հերթին ուսումնասիրվում են այն ՀԷԿ-երը, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են «նախկին» իշխանությունների ներկայացուցիչների կամ նրանց մերձավորների հետ։
Սակայն այստեղ առկա է երկրորդ խնդիրը՝ ջուր-էլեկտրաէներգիա «ընտրության» առումով: Բանն այն է, որ ջրի պահանջարկի մեծացման հետ միասին առկա է նաև էներգետիկ խնդիր՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Արցախից այլևս չստացվող էլէներգիայի բավականին մեծ ծավալը, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի չաշխատելը: Ըստ այդմ, մասնագետներից շատերը կարծում են, որ մենք էներգետիկ ճգնաժամի նախաշեմին ենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56