«Ցանկացած պատվաստում սթրես է իմունային համակարգի համար: Եթե բոլոր հիվանդությունների դեմ մարդը պատվաստվի, օրգանիզմ չի մնա, իմունային համակագը չի դիմանա»,- ասուլիսում ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը։ Նրա խոսքով, այն շոուն, որը կատարվում է Հյուսիսային պողոտայում, իմունականխարգելման հետ որևէ աղերս չունի: «Ցանկացած մասնագետ կասի, որ նման պայմաններում պատվաստում չեն կատարում, նման պատվաստում Ուգանդայի հեռավոր գյուղերում է, որտեղ չկան ենթակառուցվածքներ, հիվանդանոցներ, շրջիկ լաբորատորիները պատվաստում են երեխաներին, սնունդ են տալիս: Մեզ սարքել են Ուգանդա»,- ասաց Գ. Գրիգորյանը: Նա ընդգծեց՝ նման պայմաններում պատվաստումը բացարձակապես դեմ է բոլոր բժշկասանիտարական կանոններին՝ իմունականխարգլման, հիգիենայի. «Իմունականխարգելումը պետք է կատարվի հատուկ պայմաններում, ոչ թե փոշոտ, մարդաշատ վայրում»: Նա նշեց, որ կոնկրետ տեղեկատվություն կա՝ մարդկանց ուղարկում են պատվաստվելու գործից զրկելու սպառնալիքով: Գ. Գրիգորյանի խոսքով, հիմա պոլիկլինիկաների, հիվանդնացների բժիշկներին ստիպում են գնան հենց Հյուսիսային պողոտայում պատվաստվեն: «Հայրենադավ խմբավորումը հրահանգել է՝ բոլորը պատվաստվեն Հյուսիսային պողոտայում: Թե ինչու՝ չգիտեմ, բայց հստակ տեղեկատվություն կա, որ մարդկանց, ընդ որում հայտնի, ստաժավոր բժիշկների ասել են՝ կամ կգնաս այնտեղ կպատվաստվես, կամ դիմումդ կարող ես գրել»,- ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահը: Ինչ վերաբերում է նրան, որ Իրանից հատուկ գալիս են Հայաստան պատվաստվելու կորոնավիրուսի դեմ, նա նշեց, որ ճիշտ չէ նման քանակով մարդկանց Հայաստան թողնելը: Հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ օդանավակայաններում բոլորին ստուգում էին, խստացված էր ամեն ինչ: «Ինչպես ստացվեց, որ հիմա հազարավորները գալիս են Հայաստան պատվաստվելու համար, այն էլ մի երկրից, որտեղ, իրենց ասելով, կորոնավիրուսը տարածված է: Երկրորդ, Պարսկաստանում տարաված են տարբեր հիվանդություններ որոնք Հայաստանում գոյություն չունեն: Պարսկաստանը սահմանակից է Պակիստանին, Աֆղանստանին, որտեղ նույնպես կան մի շարք հիվանդություններ, որոնք Հայաստանում չենք հանդիպում: Լավ, այդքան մարդու թույլ են տալիս տալիս մուտք գործել Հայաստան, գոնե չե՞ն մտածում, որ վարակիչ հիվանդություններ կարող են բերել Հայաստան»,- ասաց Գ. Գրիգորյանը:
Աղբյուր` Panorama.am
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44