ARM | RUS |

«Հենակետ». Ադրբեջանի հոգևոր դասի ներկայացուցիչներն այցելել են Շուշիի հայկական եկեղեցիներ

19.07.21 | 16:53

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ Արցախյան վերջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը Ալիևը հայտարարել է, թե իրենք պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց Հայաստանի կողմից ոչ մի պաշտոնական արձագանք չկա։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը միակողմանի կերպով լուծել է ԼՂ հակամարտությունը և պետք է ամեն պահի պատրաստ լինի պատերազմի։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է իր հրամանով ստեղծված «Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու մասին`հայտարարելով, որ Արևելյան Զանգեզուրն իրենց պատմական հողն է, Արևմտյան Զանգեզուրը՝ ևս»: Ալիևը հայտարարել է, որ «ամբողջ Զանգեզուրը, Սևանն ու Երևանն Ադրբեջանի պատմական հողերն են, որտեղ իրենք վերադառնալու են»։ Ալիևը ուղերձ է հղել թուրք պաշտոնակից Էրդողանին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի 5-րդ տարելիցի առիթով։ «Ինչպես Թուրքիան է բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին, այնպես էլ Ադրբեջանն է միշտ Թուրքիայի կողքին»,- ընդգծել է նա։ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ազգային պաշտպանության համալսարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց Թուրքիայի զինված ուժերի հզորությունը: Ըստ Էրդողանի՝ Թուրքիան աջակցել է իր եղբայրներին Սիրիայում, Լիբիայում և Ղարաբաղում, նույնը կատարելու է նաև Աֆղանստանում։ Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հրապարակել է երկրի նորընտիր նախագահ Ռայիսիի` Ալիևին ուղված ուղերձը: «Ռայիսին շնորհավորել է նախագահ Ալիևին օկուպացված տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ԵՄ-ն կարող է օգնել հայ-ադրբեջանական սահմանի գծման հարցերում փորձագետների մակարդակում, ինչպես նաև դրական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու գործում։ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Свободная пресса»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Զանգեզուրյան միջանցքը» եռակողմ հայտարարությամբ նախատեսված է: Նա հայտարարել է, որ իր սահմանները պետք է բացի նաև Ադրբեջանը, այդպես հայերը կարող են երկաթուղիով հասնել Ռուսաստան: Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հաղորդագրություններ է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակել են Շուշիի, Թովուզի, Նախիջևանի և Քարվաճառի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 14-ի առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող: Ադրբեջանի ՊՆ էլ պնդել է, թե հայկական կողմն է գնդակոծել Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Հուլիսի 14-ին մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Սև լճի տարածքում 2 հայ զինվորական է անհետացել։ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու հնարավորությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե համացանցում են հայտնվել Ղարաբաղյան պատերազմին մասնակցած սիրիացի վարձկանների լուսանկարները՝ հայերից վերցված ЗУ-23-2 տեսակի զենիթային կայանքով զինված բեռնատարի ֆոնին։ Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվել այն մասին, թե Բելառուսը Ադրբեջանին կմատակարարի հակաօդային պաշտպանության «Бук-МБ3К» նորագույն ՀՕՊ համակարգեր։ Ժամանակացույցի վերաբերյալ տեղեկությունները դեռ հայտնի չեն: Նշվել է, թե ավելի վաղ Ադրբեջանը Բելառուսից արդեն գնել է «Бук-МБ» ՀՕՊ համակարգեր, որոնք ցույց են տվել իրենց բարձր որակը Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Սակայն նոր «Бук-МБ3К» համակարգերն էլ ավելի առաջադեմ են և տեղադրված են նոր շասսիի վրա: Ադրբեջանական լրատվականներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, թե իրենց սահմանապահները ստացել են ադրբեջանական արտադրության նոր դիպուկահար հրացաններ: «Yalquzaq» հրացաններն առաջին անգամ ադրբեջանական հանրությանը ներկայացվել են դեռևս 2012 թ-ին: Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները Ակնայի շրջանում շահագործման են հանձնել մոդուլային տիպի նոր զորամաս: Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բագչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե նախատեսվում է մեծացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ տարբեր տեսակի զորքերի, այդ թվում երկու երկրների հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի ՊՆ-ի և Բելառուսի ՊՆ-ի միջև երկկողմ համագործակցության իրականացման ընթացքում գաղտնի տեղեկատվության փոխադարձ փոխանցման մասին» պայմանագիրը հաստատելու մասին օրենքը: Ադրբեջանի ՊՆ-ն թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհերի թիվը: Ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունի 2907 զոհ և անհայտ կորած 7 զինծառայող: Ադրբեջանական մամուլում լայնորեն տարածվել են «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Նեզավիսիմայա գազետա» ռուսական թերթերի հրապարակումները, որոնք հղում կատարելով իրենց դիվանագիտական աղբյուրներին՝ նշել են ՄԱԿ-ի ԱԽ-ում Ղարաբաղի վերաբերյալ ֆրանսիական բանաձևի նախապատրաստման մասին: Այդ նպատակով ֆրանսիացի և հայ դիվանագետները ինտենսիվ բանակցություններ են վարում Երևանում, Փարիզում և Նյու Յորքում: Ըստ հրապարակումների՝ Մակրոնի և Փաշինյանի ծրագրի նպատակը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում ստեղծված ստատուս-քվոյի ոչնչացումն է՝ հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում արևմտյան զորքերի տեղակայումը: Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում Ալիևը հայտարարել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում 3 միջազգային օդանավակայան է կառուցվելու, առաջինը՝ Վարանդայում (Ֆիզուլիում), որը կգործարկվի տարեվերջին, երկրորդը՝ Կովսականում (Զանգելանում), երրորդը՝ Բերձորում (Լաչինում): Վերջինի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թ-ին: Միևնույն ժամանակ Ալիևն ասել է, թե Հայաստանի հետ սահմանի երկայնքով սկսվել է ինչպես մայրուղիների, այնպես էլ երկաթգծի կառուցումը: Ադրբեջանի տարածքում իրենք պետք է մոտ 100 կմ երկարությամբ մայրուղիներ և երկաթգիծ կառուցեն դեպի Հայաստան, իսկ Հայաստանի տարածքում լինելու է մոտ 40 կմ: Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, թե արագ տեմպերով շարունակվում է Շուքյուրբեյլի-Ջրական (Ջաբրայիլ)-Հադրութ 4 երթևեկության գոտիով նոր մայրուղու շինարարությունը: Ճանապարհի երկայնքով կառուցվում են նաև 6 ճանապարհային կամուրջներ և 11 գետնանցումներ: Ադրբեջանում սկսվել է թունելների կառուցումն Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի) ավտոմոբիլային ճանապարհի վրա: Նոր նախագծի համաձայն` ճանապարհի ձգվածությունը կամուրջների և թունելների հաշվին կկազմի 84,6 կմ: Թունելները կառուցվելու են բարդ ռելիեֆ ունեցող շրջաններում և շրջադարձերի վրա: Ճանապարհին, ընդհանուր առմամբ, 7 թունել է կառուցվելու, որոնց ընդհանուր երկարությունը կկազմի 6,3 կմ: Ադրբեջանական լրատվամիջոցների ուադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ Ադրբեջանն առաջին բերքն է հավաքել իր վերահսկողության տակ անցած տարածքներից։ Կովսականում (Զանգելան) կազմակերպվել է ցորենի և գարու բերքահավաքը։ Ադրբեջանակն մամուլում տեսանյութեր և նկարներ են շրջանառվել այն մասին, որ Քարվաճառում տեղադրվում են փողոցային լուսասյուներ, վերականգնվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իտալիայի ԱԳ փոխնախարար Մանլիո Դի Ստեֆանոն Տաշքենդում քննարկել են Ղարաբաղում իրականացվող նախագծերին իտալական ընկերությունների մասնակցության հարցը: Խոսվել է գյուղատնտեսության, խաղողագործության, գինեգործության, ինչպես նաև «կանաչ» էներգետիկայի և էկոլոգիայի ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին: Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի տեղակալ Ալի Ջահանգիրին նշել է, թե Իրանը նախատեսում է Ղարաբաղի մերձակայքում ստեղծել շինանյութերի շուկա։ Ջահանգիրին նաև ընդգծել է, թե իրանական ընկերությունները հետաքրքրություն ունեն Ղարաբաղում շինարարական աշխատանքներ իրականացնելու հարցում: Հայաստանի ԱԳՆ են հրավիրվել Երևանում հավատարմագրված այն երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, որոնց դեսպանները Ադրբեջանում օրեր առաջ այցելել էին Շուշի։ Ուղևորությանը հրաժարվել են մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպանները։ Բաքվում այս երկրների դեսպանատները հրաժարվել են ադրբեջանական լրատվամիջոցներին պարզաբանել, թե դեսպանները ինչու չեն մեկնել Շուշի։ Ուշագրավ է, որ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը ևս հրաժարվել էր Շուշի այցելել։ «Greek City Times» հունական պարբերականը գրել է, թե հույն հասարակությունը վրդովված է, որ Ադրբեջանում երկրի դեսպան Նիքոս Պիպերիգոսը միացել է քարոզչական շրջագայությանը պատմականորեն հայկական Ղարաբաղի գրավված շրջաններում։ Հունաստանի հայկական համայնքը երկրի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին բողոքի նոտա է հղել Ադրբեջանում Հունաստանի դեսպանի՝ Արցախ այցի կապակցությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հոգևոր դասի ներկայացուցիչներն այցելել են Շուշիի հայկական եկեղեցիներ։ Մասնավարապես, նրանք եղել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցում, որը ներկայացվել է որպես ռուս ուղղափառ եկեղեցի։ Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի հանրային կապերի բաժնի ղեկավար Կոնստանտին Պոմինովը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի այցելելուց հետո ասել է. «Մենք եղել ենք հին եկեղեցում։ Կասկածներ կան, որ դա ուդիների տաճար է»։ Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ Շառլ Միշելի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը պետք է միաժամանակ տեղի ունենա։ «Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան աջակցում են այդ մոտեցմանը։ Հայաստանի դրական պատասխանն է պետք»,- նշել է նա։ Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարության շրջանակներում թուրքական «BOTAŞ» ընկերությունը ադրբեջանական կողմին է ներկայացրել համապատասխան նախագծային փաստաթղթերը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ի հայտ են եկել նոր հնարավորություններ՝ «Զանգեզուրի միջանցքով» նոր կապեր հաստատելու համար: Իրանի տեղեկատվության և կապի տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազերի Ջահրոմին ասել է, թե Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը ստեղծում են ընդհանուր տարածաշրջանային շուկա: Այդ կապակցությամբ արդեն համապատասխան հուշագրեր են ստորագրվել։ «British Petroleum» բրիտանական նավթագազային ընկերությունից հայտնել են, որ իրենք 28 տարի արդյունավետ աշխատանք են իրականացնում Ադրբեջանում։ Ընկերությունը մինչ օրս իր գործընկերների հետ Ադրբեջանում 78․5 մլրդ դոլար ներդրում է կատարել տարբեր ծրագրերում։ Նշենք, որ BP-ն Ադրբեջանում հանդիսանում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի, Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի, Շահ Դենիզ և Հարավկովկասյան գազամուղի նախագծերի մասնակից։ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանը ավելի քան 2 մլրդ խմ (մոտ 450 մլն դոլարի ) գազ է արտահանել Եվրոպա։ Ադրբեջանական գազը մատակարարվել է Իտալիա, Բուլղարիա և Հունաստան։ Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ալիևը հայտարարել է, թե կավելանա դեպի եվրոպական շուկա ադրբեջանական գազի արտահանման ծավալը: Նրա խոսքով՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի ավարտը դարձել է պատմականորեն կարևոր իրադարձություն: Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին Ադրբեջանում հուլիսի 14-ին սկսվել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը։ Շաբաթվա ընթացքում Բաքվում Յասամալի շրջանային դատարանում շարունակվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատավարությունը։ Նրանք մեղադրվում են «խոշտանգման, զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, սահմանի ապօրինի հատման և այլ հանցագործություններ կատարելու» մեջ: Իսկ հուլիսի 16-ին Բաքվում նշանակված շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատական նիստը հետաձգվել է։ Նշենք, որ վերջին շրջանում մեկը մյուսի հետևից հետաձգվում են շիրակցի ռազմագերիների շինծու քրեական գործերով դատական նիստերը, բոլոր դեպքերում՝ փաստաբանի բացայակության պատրվակով։ Չմիավորման շարժման համաժողովում իր ելույթի ժամանակ Ալիևը հայտարարել է, թե միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի Երևանը ականապատ տարածքների բոլոր քարտեզները հանձնի Բաքվին: Այլ թեմաներ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է օկուպացված Հյուսիսային Կիպրոս` Կիպրոսում թուրքական զորքերի տեղակայման 47-ամյակի կապակցությամբ։ Ընդունելով ադրբեջանական պատվիրակությանը՝ թյուրքալեզու համայնքի ղեկավար Էրսան Սաները համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը կճանաչի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»: Պատվիրակությանն ընդունել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Էրսին Թաթարը՝ հայտարարելով. «մենք մեկ ազգ ենք, 3 պետություն»: Նա նշել է, որ դա «պատմական այց» է: Գերմանիայի ադրբեջանցիները դիմել են այդ երկրի պետական կառույցներին՝ նշելով, թե իբր հայկական և գերմանական ընկերություններն աղտոտում են Ողջի (Օխչուչա) գետը։ Նույն հարցով Մոլդովայի ադրբեջանցիների կոնգրեսը դիմել է այդ երկրում ներկայացված մի շարք միջազգային կազմակերպությունների: Իսկ Կանադայում ադրբեջանական կազմակերպությունների ղեկավարները բողոք են հղել «Քրոնիմետ» ընկերությանը։ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, թե արդեն հինգ տարուց ավելի է՝ ադրբեջանական զինծառայողները փոխել են Մեղրի գետի «Զվարագետ» վտակի հունը, այն այլևս չի միանխառնվում գետին: Այդ պատճառով օգոստոսից սկսած՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ»։


Վալոդյա Գրիգորյանի ու ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով այս պահին դեռ կասկածյալ չկա

Վալոդյա Գրիգորյանի ու ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով այս պահին դեռ կասկածյալ...

11:45

Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ. Չալաբյան

Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ....

11:32

Անկախ բոլոր վարկածներից, մի բան ակնհայտ է՝ քաղաքական պատասխանատվությունն անխուսափելիորեն կրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը. Սուրենյանց

Անկախ բոլոր վարկածներից, մի բան ակնհայտ է՝ քաղաքական պատասխանատվությունն անխուսափելիորեն կրում է...

11:13

Իրավապահ համակարգի թիվ 1 նպատակը դարձել է իշխանության N1 «օբյեկտի» քմահաճույքներով զբաղվելը, ինչը հնարավորություն չի տալիս կենտրոնանալու իրական գործառույթների վրա

Իրավապահ համակարգի թիվ 1 նպատակը դարձել է իշխանության N1 «օբյեկտի» քմահաճույքներով զբաղվելը, ինչը...

11:04

Կենտրոնի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Կենտրոնի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

10:45

Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին

Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին...

10:36

Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իրապես ծանր մարդկային կորուստներ են. Թաթոյան

Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իրապես ծանր մարդկային կորուստներ են....

10:26

Վաղ է որևէ վարկածի մասին այս պահին հաստատապես խոսել, սկզբունքային հարց է, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն. ՆԳՆ մամուլի խոսնակը՝ Մերձավանում սպանությունների մասին

Վաղ է որևէ վարկածի մասին այս պահին հաստատապես խոսել, սկզբունքային հարց է, որ դեպքի բոլոր...

10:09

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը

Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը

08:46

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի...

18:02

Միքայել Սրբազանի գործով վերդիկտը կհրապարակվի վաղը

Միքայել Սրբազանի գործով վերդիկտը կհրապարակվի վաղը

17:45

Ինձ հանցագործ եք ներկայացնում, և ես իրավուքն չունե՞մ ասելու, որ հանցագործը Դուք եք. Միքայել Սրբազանը՝ դատարանին

Ինձ հանցագործ եք ներկայացնում, և ես իրավուքն չունե՞մ ասելու, որ հանցագործը Դուք եք. Միքայել...

17:33

Տղամարդուն դանակի հարվածներ հասցնողը ձեռքի վնասվածքով հիվանդանոց դիմած երիտասարդն էր

Տղամարդուն դանակի հարվածներ հասցնողը ձեռքի վնասվածքով հիվանդանոց դիմած երիտասարդն...

17:16

Նիկոլական իշխանությունները մոլորեցնում են, թե Ալիև-Փաշինյան հռչակագրով Հայաստանի շրջափակումը ճեղքվում է․ Խաչատրյան

Նիկոլական իշխանությունները մոլորեցնում են, թե Ալիև-Փաշինյան հռչակագրով Հայաստանի շրջափակումը...

16:56

Նիկոլական իշխանությունները մոլորեցնում են, թե Ալիև-Փաշինյան հռչակագրով Հայաստանի շրջափակումը ճեղքվում է․ Խաչատրյան

Նիկոլական իշխանությունները մոլորեցնում են, թե Ալիև-Փաշինյան հռչակագրով Հայաստանի շրջափակումը...

16:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական...

09:01

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն...

09:46

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի ակնկալում

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի...

09:33

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի...

09:16

«Իրավունք».  Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու համար

«Իրավունք». Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու...

09:02

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու...

09:42

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի...

09:32

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է...

09:14

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի»...

09:01

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

09:35

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

09:17

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են...

09:01

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27