Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել է, որ մտադիր է հուլիսի 26-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպմանը քննակել արաբական հանրապետության տարածքում ամերիկյան զինված ուժերի ներկայությունն ավարտելու հարցը։ «Ես կմեկնեմ Վաշինգտոն, որպեսզի քննարկեմ ամերիկա-իրաքյան հարաբերությունների մակարդակը, մասնավորապես, Իրաքի տարածքում ԱՄՆ-ի ներկայության հարցը, եւ մեր երկրից նրանց զինված ուժերի դուրսբերման գործողությունը»,- ասել է նա Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հուլիսի 18-ի երեկոյան: Մինչդեռ Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերն Իրաքում՝ նշելով, որ Միացյալ Նահանգների իշխանություններն օգնել են Բաղդադին «ոչ միայն ռազմական տեսակետից, ալեւ կրթական, մշակութային, տնտեսական եւ այլ ոլորտներում»: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի օգնությունը կարեւոր է նաեւ հետագայում երկրի բանակի պատրաստումն իրականացնելու համար: Ավելի վաղ Բայդենի վարչակազմը տեղեկացրել է, որ հուլիսի 26-ին Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ-ի նախագահի հանդիպումն Իրաքի նախարարների կաբինետի ղեկավարի հետ: 2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանն ընդունել է բանաձեւ՝ երկրի տարածքից բոլոր օտարերկրյա ուժերի լիակատար դուրսբերման մասին: Այս տարվա մարտի կեսերին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը ճշտել է, որ արաբական հանրապետությունում ամերիկյան զորքերի թվաքանակը չի գերազանցում 2,5 հազարը: Ապրիլին ալ Քազիմին հայտարարել է, որ ազգային բանակի եւ անվտանգության ուժերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ հաջողություններն ահաբեկիչների դեմ պայքարում թույլ են տալիս դուրս բերել օտարերկրյա զորակազմի մինչեւ 60 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02