Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողություններին, Բաքվի և Երևանի հնարավոր փոխհարաբերությունների հեռանկարներին` ներկայացնելով փորձագիտական կարծիքներ: Աղբյուրը նկատում է, որ շփման գծում վերսկսված գնդակոծությունները ենթադրությունների տեղիք են տալիս, որ Բաքուն կարող է նոր ռազմական գործողություն իրականացնել: Քաղաքագիտության թեկնածու, Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի ավագ դասախոս Կամրան Հասանով, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային պահանջներին, մասնավորապես` «Զանգեզուրն ու Երևանը պատմական ադրբեջանական հողեր լինելու» մասին հայտարարություններին, նկատում է, որ դա, ամենայն հավանականությամբ, հռետորաբանություն է: «Դժվար թե նա լրջորեն հույս ունի այս տարածքների վերադարձի առնչությամբ: Սահմանը վաղուց է ձևավորվել, Ռուսաստանն այս սահմաններում ճանաչել է Հայաստանը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Այսպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում սահմանի փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Ամենայն հավանականությամբ, սա պատասխան է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է»,-ասել է Հասանովը` ընդգծելով, որ ավելի լավ է առաջնորդվել միջազգային իրավունքով և այդ սահմաններով, որոնք ձևավորվել և ճանաչվել են 1991 թվականին: Մեկ այլ փորձագետ`Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը, իր հերթին, մեկնաբանելով «Մեծ Ադրբեջանի» քարտեզը, նշել է.«Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Շատ փոքր պետություններ, որոնք նոր են ստացել պետականություն (իսկ Ադրբեջանը, հիշեցնեմ, ընդամենը 30 տարեկան է), ունեն այդպիսի քարտեզներ: Դրանց մասին հիշում են ժամանակ առ ժամանակ, օրինակ, երբ հորինում են իրենց պետականության պատմությունը կամ խաղում են տեղական ազգայնականություն հրահրելու համար: Թեհրանը շատ է վախենում իրանցի ադրբեջանցիների շրջանում ադրբեջանական ազգայնականության աճից`ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի, այնպես էլ Թուրքիայի դիվերսիոն գործողությունների պատճառով: Սա նաև սպառնալիք է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով Անկարայի պանթուրքական շահերը և Ռուսաստանի մահմեդական շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նրա պահանջները: Հյուսիսային Կովկասը, Վոլգայի մարզը և այլն»: Միրզայանը նկատել է, որ այս ամենը պետք չէ Բաքվին, սակայն վերջինս այս ոլորտում կայացվող հարցերում ինքնուրույն չի գործում: Մեկնաբանելով Ալիևի` «Զանգեզուրն ու Երևանը պատմական ադրբեջանական հողեր լինելու» մասին հայտարարությունները, փորձագետը կարծիք է հայտնել, որ նա լուրջ է խոսում, սակայն միևնույն ժամանակ հասկանում է այդ տարածքների ձեռքբերման բոլոր դժվարությունները. Հայաստանը, ամեն դեպքում, ՀԱՊԿ անդամ է: «Եվ չնայած այն փաստին, որ Ռուսաստանը երկրորդ Ղարաբաղյան պատերազմում պարտվեց Թուրքիային, այնուամենայնիվ, նա կապիտուլյացիայի չի ենթարկվել և չի պատրաստվում լուծարել ՀԱՊԿ-ը: Մյուս կողմից, Հայաստանում իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը, որը նախ հանձնեց Ղարաբաղը, իսկ այժմ հանձնում է հայկական հողերի մի մասը (որտեղ մտել են ադրբեջանական զորքերը): Ոչինչ չի ձեռնարկում երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,-ասել է փորձագետը: Լրագրողի ճշտող հարցին առ այն` արդյոք Բաքուն կարող է այդ տարածքները խլելու փորձեր ձեռնարկել Միզայանը նշել է.«Ոչ, դա անհնար է: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Նրա վրա անմիջական հարձակումը կստիպի Ռուսաստանին արձագանքել նույնիսկ առանց Հայաստանի արձագանքի (ինչպես դա եղավ այժմ ՝ ադրբեջանական ներխուժման ժամանակ): Պարզապես այն պատճառով, որ դա վտանգվում է Ռուսաստանի՝ որպես մեծ տերության հեղինակությունը»:
168.am
19:28
18:55
18:19
16:23
16:08
13:33
13:19
13:02
11:46
11:36
11:11
11:11
10:47
10:23
10:09
09:44
09:23
09:02
18:29
17:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03