Արարատի մարզի Երասխ համայնքի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել թեւի շրջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։
Մեր հարցին՝ արդյոք Օղիկյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից, ԲԿ տնօրենն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել. «Խառը կրակոցներ են հնչել, ինքն էլ այդ ժամանակ եղել է բլինդաժում»։
Արայիկ Սարդարյանն ասաց, որ Օղիկյանը հիվանդանոց է տեղափոխվել մոտ մեկ ժամ առաջ։ ԲԿ տնօրենը նշեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ «Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55