ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ նոր կայք, այս մասին տեղեկացրեցին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կայքը աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: War.karabakhrecords.info հասցեում գործող նոր կայքի նպատակը 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում և պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և այլ թեմաների վերաբերյալ փաստական տվյալների ներկայացումն է մեկ ընդհանուր բազայում: Կայքը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից. Ռազմական հանցագործություններ
Ռազմագերիներ
Մշակութային ցեղասպանություն
Ատելության խոսք
Վարձկաններ (սիրիացի ահաբեկիչների ներգրավումը պատերազմին, և Թուրքիայի դերը)
Զեկույցներ (միջազգային և տեղական)
Կայքում ներկայացված տեղեկատվությունը անգլերեն և ռուսերեն լեզուներով տարածվում է նաև «Karabakh Records»-ի համապատասխան սոցցանցային հաշիվներում՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Տելեգրամ: Նյութերը դեռևս մշակման փուլում են: Առաջիկայում բոլոր բաժինները կհամալրվեն: Կայքը թարմացվող է, ունի նաև լրահոսային բաժին՝ ընթացիկ թեմաները ներկայացնելու համար: «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» կայքում ամփոփվում են ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի բազայում հավաքված փաստերը, ապացույցները, որոնք ժամանակին նաև տրամադրվել են ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակներին, ինչպես նաև՝ այլ պետական գերատեսչությունների: Առանձին ուշադրություն է դարձվելու նաև միջազգային լրատվամիջոցների՝ Արցախյան երկրորդ պատերազմին ունեցած անդրադարձներին:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44