Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացավ Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: Դատական այս նիստի ընթացքում դատարանն անդրադարձավ Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդության քննությանը: Վարդևանյանը միջնորդել էր դատարանի վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Վարդևանյանի խոսքով՝ ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ նախաքննության ավարտից հետո Մանուկյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ, և խափանման միջոցի կիրառումը օրինաչափ չէ: Վազգեն Մանուկյանի՝ պատշաճ վարքագիծ դրսևորելուն անդրադարձավ նաև Մանուկյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ խնդրելով դատարանից Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել: Գործով դատախազ Ստեփանյանն առարկեց պաշտպանների միջնորդությանը՝ նշելով, որ անձի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելը չի կարող հիմք հանդիսանալ խափանման միջոցը վերացնելու համար: Դատախազի խոսքով՝ չեն վերացել խափանման միջոցը կիրառելու ժամանակ առկա հիմքերը, որոնք էին՝ վարույթն իրականացնող մարմնի պահանջով չներկայանալը, ինչպես նաև գործի քննությանը խոչընդոտելը, նոր հանցանք կատարելը: Որպես արձագանք՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը միայն թաքնվելու հիմքը չեզոքացնելու համար է կիրառվում: Դատարանը կողմերի դիրքորոշումները լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16:00-ին:
168.am
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44