ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքի` «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ. Հովհաննիսյանը նույն համայնքի երեք բնակչուհիների հետ նախնական համաձայնությամբ ավելի քան 40 ընտրողների առաջարկել և տվել են կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՀՔԾ-ից։
Վ. Հովհաննիսյանը, համակարգելով վերը նշված նախընտրական շտաբի աշխատանքները, 2021 թվականի հունիս ամսվա սկզբին նույն շտաբի աշխատակցուհի Ն. Մանուկյանի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Նորամարգ համայնքի բնակիչներին մեկ ձայնի դիմաց 15.000 ՀՀ դրամի չափով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև` 2021 թվականի հունիսի 16-ին, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանին անձամբ տվել է նախ՝ 240.000 ՀՀ դրամ, ապա՝ 300.000 ՀՀ դրամ՝ ընտրողներին վերոհիշյալ նպատակով տրամադրելու համար:
Ն. Մանուկյանը, իր հերթին, ընտրողներ հավաքագրելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերջիններիս կաշառք տալու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Նորամարգ համայնքի բնակչուհիներ Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հունիսի 16-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում` Նորամարգ համայնքի վարչական տարածքում, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանի հետ, իսկ վերջինս նաև Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ` խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընդհանուր 645.000 ՀՀ դրամ կաշառք են բաժանել Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների` յուրաքանչյուրին 15.000-ական ՀՀ դրամ:
Խմբի կազմում նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք առաջարկելու և տալու համար Վ. Հովհաննիսյանին, Ն. Մանուկյանին, Է. Կարապետյանին և Ի. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուս մեղադրյալների նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44