ARM | RUS |

Հունաստանը պետք է ճանաչի Արցախը՝ հատուցելու իր դեսպանի Շուշի կատարած քարոզչական շրջագայության համար. Սասունյան

21.07.21 | 10:43

2021 թ․ հուլիսի 9-10-ը Ադրբեջանի բռնապետական կառավարությունը սկանդալային քարոզչական շրջագայություն կազմակերպեց դեպի բռնազավթված Շուշի և Հադրութ՝ օտարերկրյա դեսպաններին «հպարտորեն» ցուցադրելու իր բարբարոսական հարձակումը Արցախի քաղաքացիական բնակչության վրա և նրա ամենասուրբ հայկական տաճարներից մեկի մասնակի ավերումը։ Նախքան կներկայացնեմ այն երկրների դեսպանների ցուցակը, որոնք մասնակցելով այս այցելությանը, բացահայտեցին իրենց թշնամանքը Հայաստանի նկատմամբ, կարևոր է նշել, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանները, որոնք մաս են կազմում Արցախյան հակամարտության կարգավորման Մինսկի միջնորդների խմբի, հրաժարվեցին մասնակցել այս խեղկատակությանը, ինչը մեծապես զայրացրեց Ադրբեջանի կառավարությանը։ Այսպիսով, Մինսկի խումբը ցույց տվեց, որ ինքը շահագրգռված չէ Ադրբեջանի կողմից Արցախի որոշ տարածքների բռնազավթման հանդիսավոր ցուցադրման մեջ։ Հակառակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմիցս հայտարարություններին՝ Մինսկի խումբը դեռ համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ: Այս քարոզչական շրջագայությունից այս երեք խոշոր երկրների բացակայությունն ապտակ է Ադրբեջանի կառավարության դեմքին: Ահա այն 46 երկրները, որոնք անամոթաբար մասնակցեցին այս սկանդալային այցելությանը դեպի Շուշի քաղաք՝ Աֆղանստան, Ալժիր, Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Չիլի, Չինաստան, Կոլումբիա, Խորվաթիա, Էստոնիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իրան, Իրաք , Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Ղազախստան, Լատվիա, Լիբիա, Լիտվա, Մալայզիա, Մեքսիկա, Մարոկկո, Նիդեռլանդներ, Պակիստան, Պաղեստին, Լեհաստան, Քաթար, Ռումինիա, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Սլովակիա, Հարավային Կորեա, Սուդան, Շվեդիա, Շվեյցարիա, Տաջիկստան, Թուրքիա, ԱՄԷ, Ուկրաինա և Վենեսուելա: Ադրբեջանում կան 63 օտարերկրյա դեսպանատներ, ինչը նշանակում է, որ 17 դեսպաններ հրաժարվել են մասնակցել քարոզչական այցելությանը, ներառյալ Արգենտինան, Կուբան, Եգիպտոսը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը՝ ի լրումն Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների: Այն երկրները, որոնք մասնակցել են ադրբեջանական շրջագայությանը, պետք է խստագույնս քննադատվեն և դատապարտվեն համայն հայության կողմից: Ավելին, այդ երկրներում ապրող հայկական համայնքները պետք է արտահայտեն իրենց խիստ անհամաձայնությունը: Երևանում պետք է ցույցեր կազմակերպվեն այդ երկրների դեսպանատների առջև և բողոքի նամակներ հղվեն նրանց համապատասխան կառավարություններին: Իհարկե, այս շրջագայության ամենաամոթալի մասնակիցը Հունաստանի դեսպանն է, մի երկիր, որը ենթադրաբար պետք է լինի Հայաստանի բարեկամը: Հունաստանը Հայաստանին դավաճանելուց զատ, խախտեց իր շահերն ու սկզբունքները՝ մասնակցելով այս սկանդալային շրջագայությանը: Հունաստանի դեսպանը պետք է որ մոռացած լինի, որ անցյալ տարի Արցախյան պատերազմի թեժ շրջանում Հունաստանի արտգործնախարարն այցելեց Երևան՝ ցույց տալու իր երկրի զորակցությունը Հայաստանին: Նա նաև մոռացել է այն վիրավորական և ոչ դիվանագիտական խոսքերը, որոնցով նախագահ Ալիևը դիմեց իրեն Բաքվում իր հավատարմագրերը հանձնելիս: Ես ուրախ եմ, որ հունական լրատվամիջոցները և Հունաստանի հայկական համայնքը կոշտ արձագանքեցին երկրի դեսպանի Շուշի կատարած չափազանց աղետալի այցին և Հունաստանի արտգործնախարարին կոչ արեցին ներկայանալ խորհրդարան`բացատրություն տալու համար: Հայտնի չէ, արդյոք Բաքվում Հունաստանի դեսպանը ստացել է իր կառավարության հավանությունը Շուշի կատարած այցելությունից առաջ։ Եթե ստացել է, ապա ավելի մեծ սկանդալ է հասունանում։ Այնուամենայնիվ, եթե Հունաստանի դեսպանը մինչև Շուշի կատարած այցը չի ստացել իր երկրի հավանությունը, ինչը քիչ հավանական է, ապա նա պետք է անհապաղ հեռացվի աշխատանքից․․․ Հունաստանին երախտագիտություն հայտնելու փոխարեն, Ադրբեջանն անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց նրա նվաստացուցիչ գործողությանը՝ իր առաջին խորհրդարանական պատվիրակությանը ուղարկելով Թուրքիայի կողմից գրավված, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետություն, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը շուտով կարող է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի պետականությունը: Եթե դա տեղի ունենա, Հունաստանը պետք է անհապաղ Երևանում իր դեսպանին ուղարկի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ և հայտարարի Արցախի Հանրապետության իր ճանաչումը: Դա կլինի միակ միջոցը, որով Հունաստանը կարող է հատուցել իր դեսպանի անխոհեմության համար և պատշաճ պատասխան տալ Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանը: Հունաստանի Հայ դատի հանձնախմբի գանգատից բացի, Բելգիայի և Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբերը նմանատիպ գանգատներ են ներկայացրել իրենց կառավարություններին: Բողոքներ պետք է ներկայացվեն նաև մասնակից մյուս երկրների, մասնավորապես Ավստրիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Իտալիայի, Հորդանանի, Լատվիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Լեհաստանի, Քաթարի, Ռումինիայի, Սերբիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, ԱՄԷ-ի, Ուկրաինայի և Վենեսուելայի կառավարություններին։ Ուրախ եմ, որ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ տարածեցին՝ դատապարտելով Բաքվում օտարերկրյա դեսպանների այցը Շուշի․ «Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ»։ Ընդգծվեց, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելով՝ «Ադրբեջանի իշխանությունները փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները», հայտարարեց Հայաստանի արտգործնախարարությունը, որը նաև այդ դեսպաններին հանձնեց բողոքի նոտա՝ ուղղված իրենց կառավարություններին: Արցախի բռնազավթված տարածքներ այցելելու փոխարեն, Բաքվում գտնվող օտարերկրյա դեսպանները պետք է համատեղ հայտարարությամբ հանդես գային՝ դատապարտելով Ադրբեջանին՝ սիրիացի ահաբեկիչներին Արցախյան պատերազմի մեջ ներգրավելու, ռազմական հանցագործություններ և էթնիկ զտումներ կատարելու, հայկական կրոնական և պատմական հուշարձաններ ոչնչացնելու և հայ ռազմագերիներին հակամարտության ավարտից 10 ամիս անց դեռ գերության մեջ պահելու համար՝ խախտելով միջազգային oրենքի նորմերն ու 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը: Հայաստանի քաղաքացիներն ամեն առիթով պետք է հիշեցնեն Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին Ադրբեջանում իրենց գործընկերների՝ Շուշի այցելության անընդունելի մասնակցության մասին։ Նմանապես, նախատողական դեսպանների երկրներում ապրող հայերը պետք է իրենց դժգոհությունն արտահայտեն իրենց կառավարություններին: Շարունակելով բողոքել այս այցից, հայերը կապահովեն, որ այդ երկրները և նրանց դեսպանները Ադրբեջանում երկար կմտածեն, նախքան Ադրբեջանի կողմից այլ քարոզչական գործողություններին մասնակցելուն համաձայնություն տալը։ Միակ պատշաճ պատասխանը Ադրբեջանի քարոզչական գործողություններին կլինի այն, որ Հայաստանի կառավարությունը Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների համար շրջագայություն կազմակերպի դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Կհամարձակվի՞ արդյոք Հայաստանի կառավարությունը նման քայլ կատարել և կհաջողի՞ դա իրականացնել: Այնուամենայնիվ, նախքան նման նախաձեռնություն սկսելը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է նշանակի նոր արտգործնախարար, որի աթոռը թափուր է երկու ամսից ի վեր:

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է. Վարդեւանյան

Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է....

20:04

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը...

19:52

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով. Tasnim

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով....

19:50

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ քաղաքացիների կյանքը». Սամվել Կարապետյան

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես...

19:45

Գողությունը բացահայտվել է

Գողությունը բացահայտվել է

11:04

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

10:46

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12 տուժած

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12...

10:38

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է...

10:29

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է...

10:06

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ...

09:39

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր...

09:18

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al Hadath

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al...

09:03

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի ժամանակ

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի...

20:53

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

18:33

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

18:09

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Ծառուկյան

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու...

17:33

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի...

17:14

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

16:56

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը մերժվել է

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը...

16:46

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․...

16:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44