Միացյալ Նահանգները դատապարտել է կիպրոսցի թուրքերի ղեկավար Էրսին Թաթարի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Վարոշայի մի մասը կիպրոսցի թուրքերի վերահսկողությանը հանձնելու մասին։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում։ «Այդ քայլը ակնհայտորեն անհամատեղելի է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 550 եւ 789 բանաձեւերի հետ, որոնցում ուղղակիորեն կոչ է պարունակվում այն մասին, որ Վարոշան գտնվում է Միավորված Ազգերի Կազմակերպության տիրույթում։ 2020թ. հոկտեմբերից, երբ կիպրոսցի թուրքերը Թուրքիայի աջակցությամբ հայտարարեցին Վարոշայի ափային գծի բացման մասին եւ սկսեցին միջոցներ ձեռնարկել այդ որոշումն իրականացնելու համար, կիպրոսցի թուրքերը եւ Թուրքիան անտեսում էին միջազգային հանրության եւ ՄԱԿ ԱԽ կոչերը՝ չեղարկել իրենց միակողմանի քայլերը Վարոշայում։ Միացյալ Նահանգները Թուրքիայի աջակցությամբ կիպրոսցի թուրքերի գործողությունները Վարոշայում դիտարկում են որպես սադրիչ, անընդունելի եւ անհամատեղելի կարգավորման բանակցություններին կառուցողականորեն մասնակցելու իրենց նախկին պարտավորությունների հետ։ Մենք համառորեն կոչ ենք անում կիպրոսցի թուրքերին եւ Թուրքիային չեղարկել իրենց որոշումը եւ բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվել են 2020թ. հոկտեմբերից։ Միացյալ Նահանգներն աշխատում է գործընկեր համախոհների հետ, որպեսզի հարցը բարձրացնի ՄԱԿ Անվտանգության խորհրդում, եւ վճռական պատասխան կպահանջի։ Մենք ընդգծում ենք սադրիչ միակողմանի գործողություններ թույլ չտալու կարեւորությունը, գործողություններ, որոնք խորացնում են լարվածությունը կղզում եւ խանգարում կիպրոսյան կարգավորման վերաբերյալ բանակցությունների վերսկսման ջանքերին՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան։ Մենք նախկինի պես աջակցում ենք համապարփակ կարգավորմանը կիպրոսցիների ղեկավարությամբ, կղզու վերամիավորման նպատակով՝ որպես երկգոտի, երկհամայնքանի դաշնություն, ի բարօրություն բոլոր կիպրոսցիների եւ տարածաշրջանի ընդհանրապես»։
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02