«Այն, ինչ այսօր կատարվում է սահմաններում, մեծ պատկերի մի փոքր հատված է»,- «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշել է՝ Երասխի դեպքերից հետո ոնց որ մոռացվել է, որ կա Սև լիճ ու Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ: «Սա տրամաբանական շարունակությունն է այն ամեն ինչի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և պատերազմի ժամանակ, և հետպատերազմյան ժամանակահատվածում: Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունեն, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն և ցանություն չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգն առաջ է տանում նման կարգի դրսևորումներով»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը: Ռ. Քոչարյանի խոսքով, նման կարգի պրովակացիոներից հետո ստեղծվում է մի վիճակ, որ ևս նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը. «Հասունացնել մի վիճակ, երբ նման փաստաթղթի ստորագրումն ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն: Դա մեկ անգամ արդեն տեսել ենք: Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է: Այն տպավորությունն է, որ այսօր, հիմա նման մի պրոցեսի մեջ ենք»:
Հարցին՝ կարո՞ղ են ենթադրել, որ սա հնարավոր խաղաղության համաձայնագրի նախապատրաստական իրադարձություններն են, Ռ.Քոչարյանը պատասխանել է. «Գիտեք, ես հիմա ոչնչից չեմ զարմանում: Այո, կարող է նախապատրաստվում է հենց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման Հայաստանի կողմից: Իսկ սա կնշանակի ուղղակի խաչ քաշել Ղարաբաղի ապագայի վրա»: Հարցազրույցը կհեռարձակվի այսօր ժամը 22:20-ին:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55