Չինաստանը, կորոնավիրուսի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փաստաթղթի ձևակերպումը համարում է անհարգալից վերաբերմունք գիտությանը: Այս մասին հայտարարել է Առողջապահության պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Յիսինը՝ փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։ Խոսքը COVID-19-ի առաջացման վերաբերյալ հետաքննության երկրորդ փուլի մասին է ։ Պեկինը, գերատեսչության ներկայացուցչի խոսքով, չի հետևելու այդ նախագծին: «Չինաստանի կառավարությունը սատարում է գիտական հետաքննությանը: Մենք դեմ ենք վիրուսի ծագման հետաքննության քաղաքականացմանը»,- ասել է նա: Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ քննության երկրորդ փուլը պետք է հիմնված լինի առաջինից հետո արված եզրակացությունների վրա: Ուհանում COVID-19-ի բռնկման սկզբից բազմիցս վարկածներ են հայտնվել, որ վարակի հարուցիչը կարող էր տարածվել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից: Փաստաթղթում նաև նշվում է, որ կորոնավիրուսը հնարավոր է մարդուն փոխանցվել է չղջիկներից մեկ այլ կենդանու միջոցով: Անցյալ շաբաթ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19-ով մարդկանց հիվանդության առաջին դեպքերի շրջանում լաբորատորիաների և հետազոտական հաստատությունների աուդիտ անցկացնելու պլանների մասին։ Ավելի վաղ կազմակերպության անդամ երկրները նամակ էին ստացել, որում նշվում էին հետագա քայլերը, որոնք քարտուղարությունը մտադիր է ձեռնարկել վիրուսի ծագումը պարզելու համար: Դրանց թվում են մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի համալիր փորձաքննությունները, ինչպես նաև այն շրջանների ուսումնասիրությունը, որտեղ ամենից առաջ հայտնաբերել են «SARS-CoV-2»-ը և այն վայրերը, որտեղ հայտնաբերել են «SARS»-ի հետ կապված այլ կորոնավիրուսներ: Փորձագետները նաև ստուգելու են կենդանիների շուկաները Ուհանում և հարակից տարածքում: Բացի այդ, նրանք հետազոտություն են անցկացնելու ՝ կապված մոլեկուլային համաճարակաբանության հետ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34