ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 715 ամուսնություն և 94 ամուսնալուծություն:
Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել են ԱՀ Արդարադատության նախարարությունից և մանրամասնել, որ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշն աճել է 607֊ով։
«Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 2021 թվականի առաջին կիսամյակում ծննդյան ակտային գրանցումների թիվը նվազել է 326-ով. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 987։ ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարվել է 6.952 գործողություն, որոնց քանակը, 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալների համեմատ, աճել է 4.236-ով: Նշված գործողությունների դիմաց գանձվել է 5.455.000 ՀՀ դրամ պետական տուրք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ գանձված պետական տուրքն աճել է 2.589.000 ՀՀ դրամով»,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ Արդարադատության նախարարության մամուլի պատասխանատու Կարինե Սաֆարյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ԱՀ նոտարական գրասենյակների կողմից կատարվել են 9.167 նոտարական գործողություններ, որոնց դիմաց գանձվել է 9.667.000 ՀՀ դրամ պետական տուրք:
«Կատարված նոտարական գործողությունների ընդհանուր թվից 4.302-ը բաժին է ընկել Ստեփանակերտ թիվ 1, 2.276-ը` Ստեփանակերտ թիվ 2, 1.045-ը` Ասկերանի, 303-ը` Մարտակերտի, 871-ը` Մարտունու, 368-ը` Շուշիի նոտարական գրասենյակներին»,- հավելել է նա և ընդգծել, որ, 2020թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, նոտարական գործողությունների քանակն աճել է 2.931-ով, իսկ պետական տուրքը՝ նվազել 45.500 ՀՀ դրամով:
Ըստ ստացված տեղեկատվության՝ հաշվետու ժամանակաշրջանում ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կողմից հօգուտ պետական բյուջեի գանձվել է 15.213.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ գործակալության կողմից արտաբյուջե է մտցվել 2.824.300 ՀՀ դրամ:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03