Իրանագետ Արմեն Վարդանյանը ներկա դրությամբ Իրանի ներգրավվածության հավանականությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում շատ ցածր է գնահատում, համարյա՝ անհնար:
Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվում Իրանի դեսպան Մոհսուն Պակայինի հայտարարությանը, թե Իրանը կողմ է ԼՂ հակամարտության կարգավորմանն ու պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել՝ նա հիշեցրեց, որ Իրանը դեսպանների և հենց բարձրագույն ղեկավարության շուրթերով բազմիցս է հայտնել իր պատրաստակամության մասին՝ օգնելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
«Իրանի դեսպանի հայտարարությունը դիվանագիտական ժեստ է․ Իրանը ցույց է տալիս, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը իր համար շարունակում են մնալ որպես բարեկամ երկրներ, որ իր համար ձեռնտու չէ այս տարածաշրջանում պատերազմի վերսկսումը։ Բայց եթե ռեալ գնահատենք իրավիճակը, հստակ է, որ Իրանը ոչ մի շանս չունի ներգրավվել ԼՂ կարգավորման գործընթացում: Կան ավելի ուժեղ դերակատարներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրամիությունը, և Իրանին չեն թողնի, որ այստեղ ինչ-որ բան անի»,- ասաց իրանագետը՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից մասնավորապես Ռուսաստանը և ԱՄՆ-ն դեմ կլինեն, որ Իրանը ներգրավվի նշյալ գործընթացում:
«Իրանն էլ կարգավորման այդ ձևաչափի լեգիտիմությունը կասկածի տակ չի դնում, ինչպես օրինակ, Թուրքիան, որը մի քանի անգամ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այնքան էլ անարդյունավետ չի աշխատում: Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ: Այնպես որ Իրանը ներգրավվածություն կարող է ունենալ այն առումով, որ երկու կողմերին հանդիպման հրավիրի, ինչ-որ միջնորդական առավելություն իրականացնի, բայց ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,-ասաց նա։
Ըստ Արմեն Վարդանյանի՝ Իրանը միանշանակ շահագրգռված է, որ ինքն այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացներում ներգրավվի․ «Որովհետև Ադրբեջանն ու Հայաստանը նրա հյուսիսային հարևաններն են, և բնականաբար Իրանին ձեռնտու չէ այս տարածաշրջանում պատերազմի վերսկսումը, որովհետև դա շատ գործոնների վրա կարող է ազդել»:
Խոսելով ԼՂ կոնֆլիկտի համատեքստում Իրանի՝ հարևանների հարցում նախապատվությունների մասին՝ իրանագետը նշեց, որ բազմիցս այս խնդրի շուրջ հայտարարություններ արվել են, որոնք միշտ հավասարակշռված են եղել։
«Կողմնապահության որևէ նշույլ անգամ չկա: Միգուցե Իրանին ավելի ձեռնտու է, որ Հայաստանն ավելի շահեկան դիրքում լինի, բայց բացահայտ նման հայտարարություն չի եղել»,- ասաց Արմեն Վարդանյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47