ԱՄՆ-ից յոթ քաղաքական գործիչների, կազմակերպությունների, իրավապաշտպանների եւ հետազոտողների դեմ Չինաստանի պատժամիջոցները չեն կանգնեցնի Վաշինգտոնին, իր հերթին նա կշարունակի Պեկինի դեմ պատժամիջոցների իր քաղաքականությունը: Այս մասին ուրբաթ լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք, իհարկե, տեղյակ ենք այն հաղորդագրություններին, որ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել: Մեզ հետ չեն պահում այդ գործողությունները, մենք լիովին հավատարիմ ենք մնում ԱՄՆ պատժամիջոցների ոլորտում բոլոր համապատասխան լիազորությունների իրականացմանը»,- ասել է նա: Նրա հաստատմամբ, Պեկինի կողմից հայտարարված պատժամիջոցները «օրինակ են այն բանի, թե ինչպես է Պեկինը պատժում մասնավոր անձանց, ընկերություններին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` դրանով իսկ քաղաքական ուղերձ հղելով եւ էլ ավելի ցուցադրելով ՉԺՀ-ում ներդրումների մթնոլորտի վատթարացումը եւ քաղաքական ռիսկերի ավելացումը»: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը որոշում է կայացրել պատասխան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ յոթ քաղաքական գործիչների, կազմակերպությունների, իրավապաշտպանների եւ հետազոտողների, այդ թվում՝ առեւտրի նախկին քարտուղար Ուիլբուր Ռոսի դեմ: Ցանկում ներառված են նաեւ ԱՄՆ Կոնգրեսին կից ԱՄՆ-Չինաստան տնտեսական եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Քերոլին Բարթոլոմեյը, Չինաստանի հարցով ԱՄՆ Կոնգրեսի գործադիր հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Սթիվերսը, Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի ավագ ղեկավար Ադամ Ջոզեֆ Քինգը, Human Rights Watch-ի Չինաստանի հարցերով տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը եւ Հոնկոնգի Ժողովրդավարական խորհուրդը: Հուլիսի 16-ին Միացյալ Նահանգները հայտարարել է Չինաստանի յոթ պաշտոնյաների նկատմամբ միակողմանի պատժամիջոցների մասին՝ Հոնկոնգում տիրող իրավիճակի պատճառով: Ցուցակում ընդգրկված են Հոնկոնգում Չինաստանի Կենտրոնական ժողովրդական կառավարության գրասենյակի ղեկավարի տեղակալները:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44