«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկածները հիմնականում Ռոբերտ Քոչարյանի օգտին են քվեարկել, սակայն այնպես ստացվեց, որ խորհրդարան անցավ դաշնակցականների մի պատկառելի թիմ, որոնք, առանձին մասնակցելու դեպքում, դժվար թե 5 տոկոսի շեմը հաղթահարեին։ Մինչ ընտրությունները ՀՅԴ-ն հմտորեն բանակցելով՝ զբաղեցրեց դաշինքի ցուցակի առյուծի բաժինը, հիմա էլ նույն հմտությամբ՝ հատ-հատ պայքարում է խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք պաշտոնների համար։ Նախօրեին ոմանց զարմացրեց այն, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը որոշեցին տալ Սեյրան Օհանյանին, թեեւ քարտուղարի պաշտոնը կրկին հասավ ՀՅԴ-ին՝ հանձին Արծվիկ Մինասյանի։ Բայց խմբակցության ղեկավարի պաշտոնը բաց թողնելով՝ ՀՅԴ-ն հեռահար քայլ է արել եւ չի պատրաստվում զիջել ԱԺ փոխնախագահի եւ հանձնաժողովների նախագահների հարցում։ Մենք տեղեկացանք, որ Դաշնակցությունը հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին, որի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, եւ ուզում է զբաղեցնել ընդդիմությանը հասանելիք ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Արմեն Ռուստամյանը՝ որպես գործուղումների մեծ սիրահար, հավակնում է դառնալ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, իսկ Արթուր Խաչատրյանը, որպես գյուղատնտեսության նախկին նախարար՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03