«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին ԿԸՀ-ն կազմեց արձանագրություն՝ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին։ Նաև հայտարարվեց, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին: Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ԱԺ-ում կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7: Ուշագրավ է, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած երկու անձ այս պահին գտնվում է կալանքի տակ: Խոսքը Մեղրիի նախկին քաղաաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասին է: Պատգամավորական մանդատ ստանալով՝ նրանք փաստացի ձեռք են բերում պատգամավորական անձեռնմխելիություն: Այդ դեպքում, իրավական ի՞նչ գործընթաց պետք է հետևի Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին ԿԸՀ որոշումից հետո: Իրավաբան, ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ նշյալ անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն, խափանման միջոցը պետք է վերացվի, և դրա նախաձեռնողը պետք է լինի դատախազությունը: Վարդևանյանը նաև հավելեց, որ դատախազությունը հետո կարող է նշյալ անձանց ազատությունից զրկելու հարցով դիմել Ազգային ժողով, սակայն քրեական հետապնդումը շարունակելու հարցի վերաբերյալ իրավական կառուցակարգեր չկան ընթացիկ գործերի առումով, հետևաբար, քրեական գործերը բոլոր նման իրավիճակներում ենթակա են կասեցման: Ի դեպ, հավելենք, որ եթե «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերցներ մանդատը, ապա նա ևս կունենար անձեռնմխելիություն, ու քրեական հետապնդումը ավտոմատ կկասեցվեր: Սակայն, ինչպես հայտնի է, Քոչարյանը որոշում է կայացրել չվերցնել պատգամավորական մանդատը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03