Միացյալ Նահանգների նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հաղթելու դեպքում Երուսաղեմը կճանաչի Իսրայելի «ամբողջական» մայրաքաղաք:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին ասվում է միլիարդատիրոջ նախընտրական կայքում:
«Պարոն Թրամփն ընդունել է, որ Երուսաղեմը 3 հազարամյակից ավելի եղել է հրեա ժողովրդի մայրաքաղաքը և որ Միացյալ Նահանգները Թրամփի՝ իշխանության գալու դեպքում վերջապես կընդունի ավելի վաղ Կոնգրեսի կողմից Երուսաղեմն Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ որոշումը»,-ասվում է կայքում զետեղված հայտարարությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ բացի այդ, Թրամփն ու Նեթանյահուն Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունները՝ այդ թվում նաև Իսրայելի ռազմական հզորության, անվտանգության և կայունության հարցերը:
Հայտնի է, որ անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը: Հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայել պետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից։
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44