Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ մեր մերձավոր հարևաններին, եղբայրական ժողովուրդներին հարկադրելով ընտրություն անել՝ կամ Արևմուտքի հետ ես, կամ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Լավրովն ասել է, որ Արևմուտքի այդ գիծը վառ դրսևորվել է Ուկրաինայում, իսկ վերջին ամիսներին գունավոր հեղափոխություն են փորձել անել Բելառուսում։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն աշխարհքաղաքական պայքար են ծավալել Մոլդովայի համար։ «Հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների երկայնքով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը», ասել է Լավրովը։
Ուկրաինայի, Մոլդովայի դեպքում Լավրովի խոսքը հասկանալի է, սակայն անհասկանալի է մնում Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի պարագան: Բանն այն է, որ «արեւմտյան գործընկերներն» այս տարածաշրջաններում ոչ միայն չեն ընդլայնում իրենց ռազմական ներկայությունը, այլեւ օրինակ զորքը դուրս են բերում Աֆղանստանից՝ Կենտրոնական Ասիայի սահմաններից:
Փոխարենը, այս տարածաշրջաններում իր ռազմական ներկայությունն է հաստատում ու մեծացնում եղբայրական Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Ինչից է դժգոհում Լավրովը՝ անհասկանալի է: Հատկապես այն ֆոնին, թե ինչպես են թուրք եւ արդեն Բաքվի տարբեր մաստի պաշտոնյաների առաջ խոնարհվում ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ Լավրովը: Իսկ Անդրկովկասի դեպքը հենց այդ վառ օրինակն է՝ թուրքերին ներս է թողել հենց Ռուսաստանը՝ «սիներգիայի սկզբունքով տարածաշրջանը կիսելու» (Լավրով) ու «Ղարաբաղում թուրքերի հետ բարդ օպերացիա իրականացնելու» (Շոյգու) համար:
Ռուսական կլեպտոկրատ վարչակազմի երեսպաշտությունը սահմաններ չի ճանաչում, այդ թվում եղբայրական ժողովուրդներ բնորոշման հարցում. Մոսկվայում ինքզինքը հարց չեն տալիս, թե ինչու են այդ ժողովուրդները շատ արագ կատարում իրենց ընտրությունը, բնականաբար՝ Ռուսաստանից հեռանալու առումով: Գուցե ուկրաինացի, հայ, կենտրոնասիական ժողովուրդները չեն մոռանում մոսկովյան քաղաքականությունը՝ գոլոդոմոր, ցեղասպանություն եւ հայրենազրկում, կաուֆմանյան կոտորածներ: Գումարած նեոգաղութատիրական-մեծապետական ներկայիս քաղաքականությունը, որն ուղղված է երկրների զարգացումը եւ ինքնիշխանությունը սահմանափակելուն:
Բացի այդ, եղբայրական ժողովուրդներն իսկական դաս ստացան 2020-ի սեպտեմբերին իր «ռազմավարական դաշնակից» Հայաստանի դեմ Ռուսաստանի ցեղասպան արշավից: Դա Ռուսաստանի աշխարհքաղաքական ու իմիջային խոշորագույն պարտությունն էր, որի հետեւանքները Ռուսաստանն արդեն զգում է ահագնացող ռեժիմով:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58