ARM | RUS |

Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am

24.07.21 | 19:15

Սարյան փողոցում «ռեյդի» շրջանակներում կանգնեցրել են քաղաքացի Էդգար Գասպարյանի մեքենան եւ վայրի մեթոդներով փորձել խուզարկել այն, որի արդյունքում նաեւ ծեծել են իրեն, վնասվածք հասցրել, տարել բաժին: Այս մասին գրում է hraparak.am-ը: Այդ ընթացքում անհետացել է նաեւ նրա մոտ եղած գումարի մի մասը։ Էդգարը ՀՀ քաղաքացի է, բայց բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսով՝ շինարարական կազմակերպություն ունի, Հայաստանին էլ այս ընթացքում բազմիցս օգնել է՝ ինչով կարողացել է։ Այդ օրը եղել է ռուսական պետհամարանիշով սեւ Lexus LX 570 մակնիշի ամենագնացով։ Ոստիկանները, տեսնելով թանկարժեք Lexus-ը՝ ռուսական պետհամարանիշով, հավանաբար կարծել են, թե հանցավոր աշխարհի ներկայացուցիչ է, ու իրենց հետ քաղաքավարի խոսող, իր իրավունքներից տեղյակ վարորդի հետ վարվել են այնպես, ինչպես մի շարքային խուլիգանի կամ հանցագործի հետ կվարվեին։ «Կանգնեցրեց մեքենաս Սարյանի վրա ոստիկանը, որի համազգեստից ես սկզբից չզգացի, որ ինքը ոստիկան է, հետո խոսակցականն էլ էր շատ տարօրինակ։ Մոտեցավ, ասաց՝ տեսնեմ մեքենայի փաստաթղթերը, ասացի՝ ներողություն, Դուք ո՞վ եք, ասաց՝ ես էսինչն եմ, դո՞ւ ով ես։ Ասացի՝ խնդրում եմ հետս ավելի հանգիստ խոսեք, հետո տվեցի մեքենայիս փաստաթղթերը։ Դրանից հետո, թե՝ իջիր մեքենայից։ Ասացի՝ եղբայր, ես երկրորդ անգամ եմ նկատողություն անում Ձեզ, ինձ հետ դու-ով մի խոսեք, ի՞նչ խնդիր կա, պետք է բեռնախցի՞կը բացեմ, խնդիր չկա։ Բացեմ բեռնախցիկը եւ ասեմ, որ իմ մեքենայի բեռնախցիկը միշտ դատարկ է, որեւէ ապօրինի բան դրանում չեմ պահում, որեւէ զենք-զինամթերք, կտրող-ծակող գործիք չունեմ ես։ Գնաց բեռնախցիկի մոտ ու նորից՝ իջի՛ր մի հատ մեքենայից։ Ասացի՝ երրորդ անգամ եմ ասում, որ ինձ հետ դու-ով մի խոսեք, ինչի՞ համար իջնեմ։ Բա՝ պետք է մեքենան խուզարկեմ։ Ասացի՝ խնդրեմ, սա Ձեզ բանալիները, ես ոչ մի տեղ չեմ գնում, երկու ընթերակա կանչեք ու ամբողջ մեքենան կարող եք խուզարկել։ Մեկ էլ հետեւից գոռում է՝ արա, այ տղա, ես քեզ ասում եմ՝ իջիր մեքենայից։ Ասացի՝ ոտքիցդ գլուխ այ տղա ես։ Ու պահանջեցի, որ ուրիշ ոստիկան մոտենա»,- պատմեց Էդգար Գասպարյանը։ Հետո կանչել են դիմակավորված ոստիկանների, որոնք եկել ու առանց որեւէ բառ խոսելու՝ մեքենայի հենց լուսամուտից սկսել են հարվածել Էդգարին, որն ամրակապված նստած է եղել ղեկին։ Սկսել են քաշքշել, որ դուրս հանեն մեքենայից, ամրագոտին խանգարել է։ Մի կերպ արձակել է ամրագոտին ու մեքենայից դուրս նետվել։ Այդ պահին, երբ կիսակռացած վիճակում է եղել, ոստիկաններից մեկը ոտքով հարվածել է բերանին, պառկեցրել գետնին եւ ձեռնաշղթաներ անցկացրել։ Այդ ընթացքում ոստիկաններից մեկը մեքենայի միջից հանել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ բավական մեծ քանակությամբ գումար է եղել՝ 290 հազար ռուբլի եւ 64 հազար 500 դրամ։ «Ու ես տեսա, որ ամբողջ էդ Սարյան փողոցով մեկ իմ ռուսական ռուբլիները քամին քշում է։ Ես գետնին պառկած էի այդ պահին, մեկը ոտքիս վրա էր կանգնել, էն մյուսը ոտքով վիզս էր պահում։ Ես նկատում եմ, որ սրանք հա՛մ գումարներն են հավաքում, հա՛մ էլ դրանցից մեկ-երկուսը իրենց գրպանն են դնում էդ փողերը։ Ասում եմ՝ լսեք, էդ, որ հիմա դնում եք ձեր գրպանը, դրա համար պատասխան եք տալու»,- ասաց մեր զրուցակիցը։ Դրանից հետո նրան իր իսկ մեքենայով տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նստեցնելով իր մեքենայի հետնամասում։ Ասում է՝ դեմքի շրջանում ստացած վնասվածքն արյունահոսում էր, գլխի, աջ ձեռքի ու ձախ ուսի հատվածում էլ ուներ վնասվածքներ։ Մեքենայից աչքի պոչով նկատել է, որ իրեն պահած ոստիկաններից մեկը գրպանից հանել է իր դրամապանակից վերցրած փողերն ու մտցրել վարորդի նստատեղի հետեւի գրպանիկի մեջ։ «Ասացի՝ լսիր, էս ամեն ինչը ես տեսնում եմ, էն դիմակավորվածը սկսեց մեքենայի մեջ հարվածել պոչկեքիս, բա՝ քեզ ասում եմ սուս մնա, այ տղա»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է ոստիկանության օպերատորի կողմից։ Քաղաքացուն տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է՝ խրոնիկ հիվանդություն ունի, բժիշկ են հրավիրել։ Դրանից հետո Գասպարյանը պահանջել է, որ հետաքննիչ գա, որ իր բողոքը ներկայացնի ոստիկանության՝ իրեն ծեծի ենթարկած ու ապօրինություններ թույլ տված աշխատակիցների դեմ։ Սակայն սկզբում ասել են՝ ազատ հետաքննիչ չկա, բոլորը զբաղված են, հետո սկսել են համոզել, որ բողոք չգրի։ Ասել են, թե «ծեծը տղու համար ա, բան չկա, կանցնի կգնա»։ Բայց Գասպարյանն անդրդվելի է մնացել ու պնդել է՝ հետաքննիչ հրավիրեք՝ խոստանալով, որ նրանց արարքն անհետեւանք չի մնալու։ «Ասացի՝ հիմա դուք ինձ համոզում եք, որ ծեծը տղու համար է, կանցնի կգնա, ոչ մի խնդիր չկա։ Եթե ուզում եք, որ անցնի գնա, ուրեմն եկեք դուք ձեր համազգեստը հանեք, գնանք մեր Ավան համայնք, ես ձեզ ծեծեմ, հետո ասեմ՝ դե լավ, եղբայր, բան չկա։ Ասացին՝ էս ի՞նչ օրինակ ես բերում։ Ասացի՝ ուրեմն ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, ես բողոք ունեմ գրելու»,- ասաց Էդգարը։ Ի վերջո, որոշ ժամանակ անց եկել է հետաքննիչը, որից Գասպարյանը գոհ է մնացել, իր հետ շատ լավ է վարվել, արձանագրել է իր բողոքը։ «Ինձ ասացին՝ քեզ բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ես մի քանի անգամ հարցրի՝ ձեր պահանջի օրինականությունն ինչո՞ւմն է, դուք հղում արեք օրենքին։ Բացի դա՝ ես խնդրեցի ասել, որ եթե ես կասկածվում էի ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, հիմա ժամը գիշերվա 3-ն անց 45 է, ինձ բերման եք ենթարկել 21։40-ին, ինչո՞ւ մինչեւ էս պահը մեքենաս չեք խուզարկել»,- ասաց նա։ Էդգարը նաեւ պատմեց, որ ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո նկատել է, որ իր մոտ եղած 290 հազար ռուբլուց եւ 64 հազար 500 դրամից մնացել է 115 հազար ռուբլի եւ 60 հազար դրամ։ Այսինքն՝ 175 հազար ռուբլի գրպանել են ոստիկանները կամ իրենց անփութության պատճառով կորցրել։


Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝...

13:06

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին...

12:48

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

12:33

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային...

12:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55