Հայաստանում պատերազմի հետեւանքների վերացմանն ուղղված 6 միջոցառում է իրականացվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը: Նրա խոսքով, առաջին միջոցառումը վերաբերում է Հայաստանում պատերազմական գործողությունների հետեւանքով մեր քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասի փոխհատուցմանը. «Դիմումներ ստացել ենք միայն Սյունիքի մարզից: 120 շահառուի ըստ վնասի չափի փոխհատուցվել է շուրջ 52 մլն դրամ: Այս միջոցառումն ավարտված է, չի շարունակվում: Երկրորդ միջոցառումը քաղաքացիական անձանց շրջանում զոհվածների, անհայտ կորածների եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումն է: Խոսքը այստեղ վերաբերում է բացառախես քաղաքացիական անձանց փոխհատուցում տրամադրելուն: Միջոցառումը մասամբ ավարտված է: Զոհվածների ընտանիքներին հատկացվել է 5 մլն դրամ, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց եպքում՝ 3 մլն դրամ, 2-րդ խմբի դեպքում՝ 2 մլն դրամ, 3-րդ խմբի դեպքում՝ 1 մլն դրամ, հաշմանդամ երեխայի դեպքում 3 մլն դրամ, եւ անհայտ կորածների եւ գերեվարվածների դեպքում՝ 1 մլն դրամ: 3-րդ միջոցառումը վերաբերում է թեթեւ վիրավորում ստացած, ինչպես նաեւ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրումն է: Յուրաքանչյուր շահառուի համար տրամադրվել է 500 հազար դրամի սահմաններում: Շուրջ 7400 շահառուի վճարվել է 3,7 մլրդ դրամ գումար: Հաջորդ 3 միջոցառումները կոչվում են հյուրընկալության դիմաց փոխհատուցման միջոցառումներ: Դրանք սկսվել են դեկտեմբերին եւ շարունակվում են այս տարի եւ դեռ 2 ամիս կշարունակվեն: Այդ միջոցառումները արցախահայերին հյուրընկալող անձանց ծախսերի փոխհատուցման մասին է: Յուրաքանչյուր չափահաս արցախցու հաշվարկով տրամադրվում է 30 հազար դրամ»,-ասաց Արտակ Հարությունյանը: Իր հերթին Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը նշեց, որ իրենց շատբը զբաղվում է պատերչազմի հետեւանքով տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմամբ, բաշվառմամբ եւ միգրացիոն հարցերով. «Նշված ծրագրերից կնշեի, որ Արցախի տեղահանված բնակիչների մոտ 97 տոկոսն օգտվել են բոլոր ծրագրերից, որոնք ավարտման փուլում են: իսկ այն անհատները, որոնք դեռեւս չեն օգտվել այդ ծրագրերից, դիմում են Արցախի օպերատիվ շտաբին, եւ լրացուցիչ ցուցակներով ընդգրկվում են ծրագրում»,-ասաց նա:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55