Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մեկնում է Վրաստան։ Որոշման մեջ նաեւ ասվում է. « Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին 2021 թվականի հուլիսի 29-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ առևտրատնտեսական ոլորտին առնչվող հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով։ 2․ Վահան Քերոբյանի, Ավագ Ավանեսյանի և Արմեն Այվազյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառուների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:
11:04
10:46
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44