Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին վերաքննիչ քրեական դատարանի շենքից համակարգիչների առգրավման հարցով: Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Տաթևիկ Բուջատյանի փոխանցմամբ,գրության մեջ նշվել է հետևյալը. «Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարանի շենքից առգրավել են համակարգիչներ։ Փաստաբանների ահազանգներից պարզ է դառնում, որ Վերաքննիչ քրեական դատարանում գործերի բաշխումը չի կատարվում հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման հիմքում դրված պատահական ընտրության սկզբունքը երաշխավորում է դատավորների անկախությունը, ինչպես նաև դատավարության կողմերի՝ արդար դատաքննության իրավունքը:» ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի կանոնակարգումները հաշվի առնելով ՀՀ փաստաբանների պալատի նախագահը խնդրել է գրավոր հայտնել՝ «1. ի՞նչ հիմքերով են առգրավվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի համակարգիչները. 2. արդյո՞ք այդ առգրավման փաստը գնահատվել է, որպես անհաղթահարելի ուժի ազդեցություն, և արդյո՞ք ստացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի՝ ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկացումը. 3. ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով Բարձրագույն դատական խորհուրդը քննարկե՞լ է արդյոք պատճառները և դրանց վերացման ուղղությամբ կատարման համար ի՞նչ պարտադիր ցուցումներ է տվել դատական դեպարտամենտին. 4. արդյո՞ք հնարավոր չէ նոր համակարգչում ներբեռնել գործերի բաշխման համակարգչային ծրագիր և ի՞նչ ժամկետում եք նախատեսում վերականգնել հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման բնականոն աշխատանքը»:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55