Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անօրինական ներմուծման ուշագրավ դեպք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գյումրի քաղաքի բնակիչ, ֆիզիկական անձ, Կ.Ս.-ի անունով 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են ներմուծվել ավելի քան 17 մլն դրամ ընդհանուր արժեքով շուրջ 40 տոննա տարատեսակ ապրանքներ՝ դդում, կիվի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանան, ցորեն, կիտրոն, թուրինջ և արևածաղիկ:
Ստանալով համապատասխան տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 22-րդ բաժնի կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ.Ս.-ի ինքնությունը պարզելու և ՀՀ տարածք ներկրված ապրանքների բեռնաթափման և տեղակայման վայրերը ճշտելու նպատակով: Ձեռնարկված քայլերի արդյունքում Կ.Ս.-ն հայտնաբերվել է:
Պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցու շրջակայքում մուրացկանությամբ զբաղվող Կ.Ս.-ն 2016թ. մարտին կորցրել է անձնագիրը, որը հետագայում հեռուստաընկերություններից մեկի միջոցով գտնվել և վերադարձվել է իրեն: Քաղաքացու կողմից նշված խմբաքանակով ապրանքների ներկրման անհնարինությունը տեսանելի էր թե սոցիալական ծանր պայմաններում ապրելու, թե ՀՀ տարածքը լքած չլինելու անհերքելի փաստերով: Դեպքին վերաբերող բոլոր փաստագրական տվյալներն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությ ուն՝ համապատասխան գործողություններ իրականացնելու և ապրանքների իրական ներկրողներին հայտնաբերելու նպատակով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47