«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի շտապում կատարել ՀՀ վարչապետի ԺՊ հանձնարարականը եւ թվային տվյալներ չի հրապարակում այն մասին, թե քանի հայաստանցի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի օտարերկրացի: Մինչդեռ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Առողջապահության նախարարությունից խնդրեց թվային տվյալներ փոխանցել, թե քանի օտարերկրացի եւ քանի հայաստանցի է պատվաստվել COVID-19-ի դեմ: Մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեցին,որ երբ պատրաստ լինի, կհրապարակեն, այժմ ամփոփում են: Փաստորեն, մեկ շաբաթ Նանուշյանի համար բավարար չի եղել հաշվարկել, մինչդեռ նա կառավարության ղեկավարից ստացել է հրահանգ ու չի կատարում փաստացի: Բայց, սրան զուգահեռ, տեսակետ է շրջանառվում, որ մեր հայրենակիցները չեն վստահում եւ հրաժարվում են պատվաստվել: Սա է պատճառը, որ պատվաստված հայաստանցիների քանակը զգալի քիչ է, եւ զարմանալի չէ, քանի որ պատվաստվաստումների ցուցանիշները այս ընթացքում փորձում են բարձրացնել պետական աշխատողների հաշվին: Նրանց պարգեւավճար, խրախուսանք չեն տալիս, եթե պատվաստված չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության աշխատակազմը՝ ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ներքին հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր պետական ծառայողները պետք է պատվաստվեն: Ավելին, սիրո հեղափոխության ներկայացուցիչները պետական ծառայողներին սպառնում են՝ ասելով, որ պատվաստվեն՝ կստանան պարգեւատրումը եւ հավելավճարը։ Պարտադրում են պատվաստվել եւ սեպտեմբերին «կանաչ անձնագրով» գալ աշխատանքի: Մեզ հայտնի դարձավ, որ պատվաստվածների ցուցակով անձամբ զբաղվում է Արայիկ Հարությունյանը: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է ամեն կերպ պատվաստումների ցուցանիշները բարձրացնել եւ այս նպատակին հասնելու համար պետական ծառայողների մի մասին սպառնում է պատվաստվել, հակառակ դեպքում կա՛մ կազատվեն աշխատանքից, կա՛մ էլ չեն ստանա իրենց վաստակած պարգեւատրումը: Եւ զարմանալի չէ, քանի որ վերջին օրերին լուսանկարներ են հրապարակվում այն մասին, թե ինչպես է այս կամ այն տեսչական մարմնի աշխատողը պատվաստվել: Օրինակ՝ նման լուսանկարներ հրապարակել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, բոլոր նախարարությունները, տեսչական մարմինները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03