«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հնարավոր չէ գտնել որևէ տրամաբանական պատճառաբանություն, ինչով կարող է մերժվել «Պատիվ Ունեմ» խմբակցության՝ ԱԺ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը: 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կրեցին ծանր մարդկային, բարոյական և նյութական վնասներ, որոնց հետևանքով երկու հայկական պետությունները հայտնվել են խոր ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ, կենսական նշանակություն: Այն շարունակվում է նաև պատերազմից 8 ամիս անց Ադրբեջանի ու Թուրքիայի հայատյաց, ռազմատենչ քաղաքականության հետևանքով: Իրավիճակի հաղթահարման նպատակով պահանջվում է համազգային կարողությունների կենտրոնացում, հայաստանյան քաղաքական ուժերի համագործակցություն, բազմավեկտոր ներքին և արտաքին քաղաքական խնդիրների արդյունավետ լուծում: Եթե իշխանությունը կփորձի մերժել սա, ուստի այլևս հենց իշխանության կողմից պաշտոնապես կարձանագրվի, որ իշխանությունը լիարժեք հրաժարվել է Արցախի կարգավիճակից, հետևաբար՝ ամբողջ Արցախից»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Վանեցյանը հայտարարել էր. «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»։ Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ԱԺ-ում ունի 7 պատգամավոր։
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02