ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործության շարժառիթը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 53-ամյա բնակիչը, տեղեկանալով որդու և երկու համաքաղաքացիների միջև լարված փոխհարաբերությունների մասին, որոշել է հաշվեհարդար տեսնել վերջիններիս նկատմամբ: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2019թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, իմանալով որդու հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող անձանց գտնվելու վայրը, իր հետ նախապես վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերած հրազեն հանդիսացող ատրճանակ, գնացել է Վանաձոր քաղաքում գտնվող «Արգիշտի» հյուրանոցի մոտ, որտեղ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ անցորդների ներկայությամբ, 7 կրակոց է արձակել նրանց ուղղությամբ: Արձակված կրակոցների հետևանքով նրանցից մեկի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի ձախ կեսի հրազենային գնդակային՝ որովայնի խոռոչ թափանցող միջանցիկ վիրավորում՝ ձախ երիկամի և փայծաղի վնասումներով, իսկ մյուսին հաջողվել է դիմել փախուստի: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55