ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը մեկնաբանություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։ «Մենք լրջորեն անհանգստացած ենք վերջին ժամանակներս ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածներում զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, վիրավորներն ապաքինում ենք մաղթում: Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք հղի են իրավիճակի հետագա դեգրադացիայով, լուծել բոլոր առաջացող խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Ռուսաստանը պատրաստ է շարունակել անհրաժեշտ օժանդակությունը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի նորմալացման համար՝ դեէսկալացիոն միջոցառումներով և սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկով: Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտու վերածելու համար՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս 4 զինծառայող վիրավորվել է։ Այսօր արդեն ՊՆ հաղորդմամբ, հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55