Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած այն ուսանողները, որոնց զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում չկա, կարող են այդ մասին տեղեկանք ներկայացնել տարածքային զինվորական կոմիսարիատից և ստանալ սահմանված 50 և ավելի տոկոս ուսման զեղչը: Ի պատասխան Tert.am-ի հարցմանը՝ տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ քանի որ քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներից շատերի զինվորական գրքույկում նշված չէ, որ մասնակցել են ապրիլյան քառօրյա մարտերին, այդ իսկ պատճառով բուհերում նրանց ուսման վարձը չեն զեղչում:
Իսկ թե ինչու բոլորի գրքույկներում նման նշում չի արվել, ՊՆ-ից Tert.am-ին պատասխանել էին, որ զինվորական գրքույկը լրացնելու հստակ գրելաձև կա, ինչը պահանջում է օրենսդրությունը և ըստ այդմ էլ լրացվում է: Միաժամանակ ԿԳՆ-ից էլ ասել էին, որ նման նշումով դիմումներ ստացել են և ուսման վարձը զեղչել:
Tert.am-ի հարցմանը, թե զեղչից օգտվելու քանի դիմում են ստացել ՀՀ բուհերը, նախարարությունից դեռևս չկարողացան պատասխանել:
«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած ուսանողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն կարող է տրամադրել բուհերի կողմից ներկայացված տվյալներն ամփոփելուց հետո: Տեղեկացնում ենք, նաև որ ՀՀ բուհերին շրջաբերական է հղվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար»,- գրված է ԿԳՆ-ի գրավոր պատասխանում:
Այն նկատառմանը, որ դիմումների համար վերջնաժամկետ էր նշվել սեպտեմբերի 15-ը,
ԿԳՆ-ի պատասխանում նշվել էր. «Ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս շարունակվում է ուսման վարձի զեղչման դիմումների ընդունելությունը ՀՀ բարձրագույն ուսումնասական հաստատությունների բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հեռական ուսուցման համակարգում»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47