ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հուլիսի 29-ին զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի համար սահմանել է պահանջ նոր կորոնավիուսի դեմ պատվաստում կամ վարակի առկայության կանոնավոր թեստավորում անցկացնելու մասին: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջամալ Բրաունի հայտրարության մեջ: «Նախագահի կողմից տարածված կարգադրություններին համապատասխան նախարարության բոլոր զինվորականները եւ քաղաքացիական անձակազմը պետք է տրամադրի պատվաստման իր կարգավիճակը: Դա անելն անհնար լինելու կամ չցանկանալու դեպքում անձնակազմը պարտավոր կլինի կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունը, անել կանոնավոր թեստավորում եւ սահմանափակված կլինի գործուղումների ուղարկման հարցում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը: «Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կսկսի նաեւ կոնսուլտացիաներ մեր բժշկական մասնագետների եւ զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի հետ՝ որոշելու համար, թե ինչ կերպ եւ երբ ներառել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի սահմանման մասին նախագահի հանձնարարականները զինվորական անձակազմի համար պահանջների լրիվ ցուցակում»,- նշել է Բրաունը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, հուլիսի 29-ին ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտնել է, որ Պենտագոնին հաձնարարել է մշակել զինծառայողների համար պարտադիր պատվաստման պլան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58