Երեկ, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 05։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ճերմակյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այդ պահին ի վիճակի չէ կատավածի մասին բացատրություն տալու։ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գալստյանն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ իրենց շենքում վայր է ընկել։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանությունը՝ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի և Էրեբունու բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, համատեղ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 03։00-ից 03։30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի պողոտայի 57 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Գ․ Գալստյանի և Երևանի բնակիչ 31-ամյա Հարություն Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջինս դեռևս չպարզված հրազենից կրակել է Գ․ Գալստյանի ուղղությանբ, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածք է ստացել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Հ․ Գրիգորյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվել և դրանք փոխանցվելու են ոստիկանության Էրեբունու բաժին։
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44