Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ: Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը։ Վստահ եմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև բազմաթիվ ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունն ու հարաբերություններում առկա մեծ ներուժը կնպաստեն համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության։ Առանձնահատուկ կցանկանայի նշել, որ մեր ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված փոխադարձ հարգանքն ու վստահությունը խարսխված են մարդասիրական ու ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա։ Շվեյցարահայ ակտիվ համայնքը կարևոր դեր է խաղում մեր երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում նախորդ տարի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը՝ ի նպաստ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային հումանիտար իրավունքի անվերապահ կատարման։ Հակամարտությունից տուժած բնակչությանը Շվեյցարիայի տրամադրած օգնությունը Ձեր երկրի դավանած մարդասիրական սկզբունքների ևս մեկ առհավատչյան է: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02