ՊԵտական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ավարտվում է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Այն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության համագործակցությամբ և մինչև տարեվերջ պետք է կիրառվի ամբողջությամբ։
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս գործընթացով հնարավորին նվազագույնի են հասցվելու շփումները՝ մաքսային ձևակերպումների համար տարբեր պետական և մասնավոր մարմիններից անհրաժեշտ առձեռն թույլատրական փաստաթղթերի ստացման նպատակով: Զգալի կրճատվելու է ներմուծման և արտահանման գործընթացի կազմակերպման ժամանակը։ Համակարգի ներդրումից կարճ ժամանակ անց փաստաթղթերի թղթային տարբերակի ներկայացումն արգելվելու է և ընդունվելու են միայն էլեկտրոնային փաստաթղթեր։
Հաշվի առնելով, որ էլեկտրոնային հարթակից օգտվելը պահանջում է որոշակի հմտություններ և գիտելիքներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օգոստոսի 2-ից նախաձեռնել է ուսուցողական դասընթացներ մաքսային ձևակերպումներ իրականացնող մասնագետների, ինքնահայտարարագրող կազմակերպությունների մաքսային գործակալների, ինչպես նաև շահագրգիռ ցանկացած այլ անձանց համար։ ՊԵԿ պաշտոնական կայքով հայտարարություն է հրապարակվել, ինչպես նաև կոմիտեին հասանելի էլեկտրոնային հասցեներով անհատական իրազեկում է ուղարկվել նշված մասնագետներին՝ դասընթացների մասնակցության անհրաժեշտության մասին։ Առաջին դասընթացին մի քանի հարյուր հոգու հասնող թիրախային խմբից ընդամենը 18 մասնագետ է հայտ ներկայացրել, ինչը բավականին ցածր ցուցանիշ է:
Կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբեր ամսին կկազմակերպվի դասընթացի ևս մեկ փուլ: Արդյունքում կհրապարակվեն մասնակից այն մասնագետների տվյալները, որոնք ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ և կկարողանան «Մեկ պատուհան» սկզբունքով ապահովել մաքսային ձևակերպումների և թույլատրական փաստաթղթերի ստացման պարզեցված գործընթացը։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ այժմ վերանայվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման ամբողջ գործընթացը, և, եթե այս պահին դասընթացների մասնակցությունը կրում է կամավոր բնույթ, ապա հետագայում էլեկտրոնային հարթակից օգտվելու հմտությունը համապատասխան որակավորում ստանալու պարտադիր նախապայմաններից և պահանջներից է լինելու։
Այսպիսով, «Մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակից օգտվելու համապատասխան գիտելիք և հմտություն չունեցող անձինք հնարավորություն չեն ունենալու մատուցել պարզեցված և բարձրորակ ծառայություններ, իսկ մոտ ապագայում, նախատեսվող իրավակարգավորումներից հետո, չեն ստանա նաև մաքսային ձևակերպումների մասնագետի համապատասխան որակավորում։
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44