Սեպտեմբերի 15-ին և 16-ին Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում անցկացվող Tramway's Unlimited փառատոնին հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը ներկայացավ «Hiraeth» բեմադրությամբ:
Բեմադրությունից հետո Herald Scotland-ը գրեց. «Ընդամենը 2014 թվականին հիմնադրված պրոֆեսիոնալ ներառական թատերախումբը ներկայացրեց իր հայրենիքի պատմության ամենադժվարին պահերն արժանապատվությամբ և ոգեղեն հավատով`կարողանալով խոսել բոլորիս հետ »:
«Hiraeth»-ը բեմադրվել է Փոքր թատրոնում Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում 2015 թվականին: «Hiraeth» ներառական ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՄԹ Կանդուկո ներառական պարային խմբի դերասան Ջեմայմա Հոադլին:
Tramway's Unlimited փառատոնն անցկացվեց սեպտեմբերի 15-ից 25-ը`ներկայացնելով հաշմանդամություն ունեցող արվեստագետների աշխատանքները`կատարողական արվեստից մինչև վիզուալ:
Մինչ Գլազգոու մեկնելը` սեպտեմբերի 12-ին, «Պար` առանց սահմաններ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել էին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, ուր նրանց հետ հանդիպել էր հայ-բրիտանական խորհրդարանական խմբի ղեկավար Ստիվըն Փաունդը և սըր Ալան Միլը: Խորհրդարանական խումբն իր ոգևորությունն էր հայտնել Գլազգոյի Tramway Unlimited փառատոնին ներառական թատերախմբի մասնակցության կապակցությամբ:
Այնուհետև`սեպտեմբերի 13-ին, Բրիտանական խորհրդի Լոնդոնի գրասենյակում տեղի է ունեցել ծրագրի շնորհանդեսը ՄԹ-ում հայ համայնքի, ՀՀ դեսպանատան և ՄԹ արտգործնախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հյուրերին է ներկայացվել ծրագրի անցած ուղին և գրանցած հաջողությունները:
Ծրագիրն իր ուղին սկսել էր բրիտանական Կանդուկո ներառական պարային խմբի աջակցությամբ և ՄԹ կատարած ուղևորության ընթացքում մասնակիցներն այցելել են Կանդուկո արվեստանոց: «Hiraeth» ներկայացման ռեժիսոր Ջեմայմա Հոադլիի գլխավորությամբ Կանդուկոյի դերասանների հետ նրանք մասնակցել են համատեղ վարժանքի:
«Պար` առանց սահմաններ» ծրագրի մասնակիցներն այցելել են նաև Գրեյ թատրոն, որն իր ձևաչափով կարևորագույն տեղ է զբաղեցնում թատերական աշխարհում: Այն ամբողջովին ներառական և մատչելի թատրոն է, որի ներկայացումները հասանելի են բոլորին:
«Պար` առանց սահմանների» ծրագրի առաջնայնություններից է կոտրել հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ եղած կարծրատիպերը և բարձրացնել նրանց ինքնավստահությունն արվեստի միջոցով,և հնարավորություն տալ իրագործել իրենց ներուժը: Ծրագրի շրջանակում արդեն իսկ բերմադրվել է երկու ներկայացում`«Մի լքիր ինձ»-ը և «Hiraeth»-ը:
Ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և ՄԹ-ում հայկական սփյուռքը: Ծրագրի գործընկերն է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» թատրոնը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանին` 055 00 88 58, 010 55 29 45 (5104),[email protected] կամ այցելեք www.britishcouncil.am կայքը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47