Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 4000 դրամի: Օրինակ՝ խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 3700 դրամից թանկացել է՝ դառնալով 4000 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3100 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են 3.4 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ հենց սա է պատճառը, որ խոզի մսի գինը բարձրացել է:
Բացի այդ, նախորդ տարի ավելի քիչ քանակությամբ խոզ է ներկրվել ՀՀ, քան 2019 թվականին: Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել է տավարի միսը. տավարի մսի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3000 դրամ, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամ արժեքը:
Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-մայիսին ոչխարի մսի արտադրության ծավալներն ավելացել են 5.1 տոկոսով: Բայց, չնայած սրան, ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել:
Սակայն մսամթերքի շուկայում թանկացումների ալիքը դեռ նոր է սկսվելու, քանի որ ֆերմերներն արդեն անասնակերի հայթայթման խնդիր ունեն։
Հանրապետությունում անասնակերի դեֆիցիտ է, եւ բազմաթիվ ֆերմերներ, չկարողանալով անասնակեր գտնել, մտադիր են մորթի ենթարկել իրենց կենդանիներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55