«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ձախողեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Քվեարկությունն այսպիսի արդյունք գրանցեց՝ 33 կողմ, 0 դեմ, 68 ձեռնպահ: Այսինքն, նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին:
Ավելի ստույգ՝ ուղղակի «ձեռնպահ» քվեարկեցին, քանի որ քննարկման ամբողջ ընթացքում ամբողջ «հոգով ու սրտով» դեմ էին արտահայտվում նման հանձնաժողովի ստեղծմանը՝ այդպես էլ որևէ առարկայական, հիմնավոր պատճառաբանություն չբերելով, թե ինչու է անթույլատրելի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը:
Փոխարենը իշխող խմբակցությունը ջանք ու եռանդ չէր խնայում ապացուցելու, որ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները պետք է առանձին գործեն: Ի դեպ, նաև ԱԺ-ում շեշտվեց, որ սա արվում է մեկ հանձնաժողովի նախագահ ավելի ունենալու, իսկ ավելի ստույգ՝ կոնկրետ անձի համար հանձնաժողովի նախագահի պաշտոն ապահովելու համար:
Փաստացի, ըստ բազմաթիվ փորձագետների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես և կանխատեսվում էր, Արցախի հարցն ամբողջությամբ ձախողած, երկիրը պարտության առաջնորդած, հազարավոր զոհերի պատճառ դարձած քաղաքական ուժը իր վրայից «գցեց» նաև Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու պատասխանատվությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47